Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում: ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել: Նախագծի հիմնական շեշտադրումն այն էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը պետք է համապատասխանեն միջազգային նորմերին և բխեն միջազգային իրավական մի շարք կարևոր փաստաթղթերից: Այսինքն՝ ԱԺ հայտարարության մեջ հստակ նշվում էր, թե ինչի հիման վրա պետք է տեղի ունենա սահմանազատումը:
Երեկ այն քննարկվեց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում, բայց ՔՊ-ականները, առանց որևէ հիմնավորման, մերժեցին ընդդիմության հեղինակած հայտարարության նախագիծը՝ դեմ քվեարկելով դրան: Հանձնաժողովի անդամ, իր ադրբեջանամետ հայտարարություններով աչքի ընկնող Մարիա Կարապետյանին, սակայն, ընդդիմության նախագիծը դուր չեկավ, ու նրա «հուշումներով»՝ հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին նախագծին: Ընդ որում՝ բացի իրենց անգիր արած հայտարարություններից, այդպես էլ որևէ հստակ պատճառաբանում չբերեցին՝ ինչու են մերժում նախագիծը:
Այլևս փաստ է՝ իրենց ժողովրդավարության բաստիոն հռչակած ՔՊ-ականները քաղաքական առաջին ամբիոնում՝ խորհրդարանում, բոլոր որոշումները կայացնում են բացառապես միանձնյա ու շարժվում են ոչ թե պետական շահով, այլ պարզապես իրենց քաղաքական քմահաճույքով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել