Օսկանյանին սպասելիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը դեռեւս մարտի սկզբներից արտերկրում է. Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հանդիպումներ են ունենում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների գլխավոր թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձի հարցն է։
Նախատեսվում էր, որ Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կվերադառնա մարտի կեսերին, եւ կատարված աշխատանքների մասին քննարկում կունենան Արցախի քաղաքական վերնախավի հետ, սակայն տեղեկացանք, որ նրանց վերադարձը ձգձգվում է, քանի որ Օսկանյանը տասնյակ պայմանավորվածություններ է այս ընթացքում ձեռք բերել եւ նույնքան հանդիպումներ է ունեցել միջազգային հեղինակավոր կառույցների տարբեր պաշտոնյաների, պատգամավորների, իր նախկին կոլեգաների հետ։
Այնպես որ, հանձնախմբի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին: Նրանք նախատեսում են Հայաստանում մնալ մինչեւ մայիսի առաջին շաբաթը եւ կրկին մեկնել արտերկիր։ Թե ինչ հաջողություններ է գրանցել հանձնախումբը, կներկայացնեն Հայաստանում` Արցախի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ հանձնախումբը ձեւավորվել է Արցախի խորհրդարանի կողմից եւ հաշվետու է օրենսդիր մարմնին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել