Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Քննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ Ձերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկը

Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնումՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովինՄոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. ՊուտինԱվինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեումԵրևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta PostՔլոե Քարդաշյանը խոստովանել է, որ տարիներ շարունակ լույսերը միացված է քնել «ուրվականի» հետ հանդիպումից հետոH&M-ը և Ստելլա ՄաքՔարթնին վերադառնում են. 2000-ականների փայլ և կայուն շքեղությունJG. Կողակցի կորուստը վթարի պատճառով մեծացնում է մահվան ռիսկըՋազային գալա համերգով ամփոփվել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըՌուսաստանում սկսել են արգելափակել տեսազանգերի ևս մեկ ծառայություն՝ FaceTime–ըԱԱԾ–ականները չեն խոսել ինձ հետ Վեհափառի անունը չտալու հարցով. այլ հարցով են եկել. Տեր ՌուբենԱԱԾ–ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր ՌուբենԾանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվիԲրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակելՓաշինյանը կարծում է, որ արտասահմանյան հետախուզական ծառայությունները կարող են օգտվել կաթողիկոսի «խոցելիությունից»Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծՁերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկըԹուրքիան միջոցներ է ձեռնարկում Սև ծովում սպառնալիքներին դիմակայելու համարԴավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեց

Հնարավոր չէ անվտանգությունը խաթարելու հաշվին սահմանների որոշում իրականացնել․ Արման Թաթոյան

Սահմանների որոշումը ինքնին պետք է լինի նաեւ երաշխիք մարդու պաշտպանության համար, բայց եթե դրա արդյունքում առավել վտանգվում է մարդու կյանքը, ապա այդտեղ գոյություն չունի դելիմիտացիա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

«Գոյություն ունի սահմանների որոշման միջազգային գործընթաց։ Սահմանների որոշումը, որն այլ կերպ կոչվում է դելիմիտացիա եւ դեմարկացիա, ունի հստակ կանոններ, եւ դրանք պահպանելու դեպքում է որ կարող է ընդունելի լինել, դա աշխարհում ընդունված պրակտիկա է։ Նախ կարեւոր է, որ բոլոր հարցերը քննարկվեն, ոչ թե հիմնվելով միակողմանի սպառնալիքների վրա կամ պատերազմի սպառնալիքի ներքո, այլ որ լինեն հստակ քննարկումներ երկու կողմերի միջեւ եւ հաստատված խաղաղ գործընթաց լինի։ Հաճախ մատնանշվում են ինչ-որ քարտեզներ, մեխանիկական մոտեցումներ են ցուցաբերվում՝ այս թվի կամ այն թվի քարտեզի առնչությամբ, Խորհրդային միության այս կամ այն ժամանակահատվածի քարտեզ է բերվում․ ամենից զատ կարեւոր է հասկանալ, թե ինչ փաստաթղթեր ունենք, իսկ այդ քարտեզներից բացի բազմաթիվ այլ փաստաթղթեր կան՝ անտառներին վերաբերող, ջրային ռեսուրսներին, գեոդեզիական, կադաստրային քարտեզներ։ Անհրաժեշտ է գնահատել մարդկանց իրավունքներին վերաբերող հարցերը, անվտանգությանն առնչվող խնդիրները, սեփականության իրավունքի հետ կապված հարցերը, եւ առհասարակ այն իրավիճակը, թե ինչպիսին է հիմա մարդկանց բնականոն կյանքն այնտեղ, եւ ինչ է լինելու այդ պրոցեսի արդյունքում, որովհետեւ եթե հանկարծ սահմանների որոշման արդյունքում որեւէ կերպ խաթարվում է մարդկանց բնականոն կյանքը, ապա այդ ամբողջ պրոցեսը դառնում է անընդունելի եւ անօրինական, միջազգային տեսանկյունից դա ապալեգիտիմ է․ այսինքն՝ չունի որեւէ արժեք»,- նշեց Թաթոյանը։

Արման Թաթոյանի խոսքով՝ գործընթացում եւս մի վտանգավոր գործընթաց էլ է տեղի ունենում, չի քննարկվում անվտանգությունը մարդու տեսանկյունից․

«Ի վերջո անվտանգությունը մարդու համար է, այո, անվտանգությունը երկրի համար է, հայրենիքը պաշտպանելու համար է, բայց դա նաեւ մարդու համար է, որ մարդն ապրի իր երկրում լիարժեք ու անվտանգ։ Սահմանների որոշումը ինքնին պետք է լինի նաեւ երաշխիք մարդու պաշտպանության համար, բայց եթե դրա արդյունքում առավել վտանգվում է մարդու կյանքը, ապա այդտեղ գոյություն չունի դելիմիտացիա։ Ստացվում է, որ դրա արդյունքում մենք ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում ենք մեր գյուղերին, մենք վտանգում ենք բնակիչների կողմից տնտեսական աշխատանքներ կատարելու հնարավորությունը, վտանգում ենք նրանց կյանքն ու առողջությունը, մեր գյուղերը դնում ենք թիրախի տակ»։

Նա շեշտեց, որ հնարավոր չէ անվտանգությունն ավերելու, խաթարելու հաշվին իրականացնել սահմանների որոշում․ «Բնության մեջ գոյություն չունի նման բան։ Երկրներ կան, որ տասնյակ տարիներ իրար հետ որոշված սահման չունեն։ Այսինքն՝ դա այնքան բարդ գործընթաց է։ Օրինակ՝ Վրաստանի հետ Հայաստանի սահմանը, այնտեղ դելիմիտացված սահման չունենք, բայց հաշվի առնելով հարաբերություններն ու պայմանավորվածությունները, կան որոշակի որոշումներ, իրավիճակ, որը պահպանվում է։ Պատկերացրեք, որ այս կերպ իբր ապահովում ենք սահմանների դելիմիտացիան, եւ մեր քաղաքացիները խնդիրներ են ունենում, որոնք կապված են լինում Ադրբեջանի հետ, օրինակ՝ կենդանիներն են կորում, հատկապես նման դեպքեր Սյունիքի մարզում են տեղի ունենում, շատ դեպքերում ադրբեջանցի զինծառայողները գալիս ու գողանում, տանում են։ Էլ չեմ ասում նրանց կրակոցների մասին։ Պետք է հասկանանք, որ Ադրբեջանի հետ իրավական մեխանիզմներով խոսել չի լինում։ Այսինքն՝ եթե հարց լինի, ապա նրանց կողմից խախտումների դեպքում մեր բնակիչների նկատմամբ, ինչպե՞ս ենք ակնկալելու քննություն, հնարավոր չէ, նրանք չեն քննելու դա»։

Անդրադառնալով մեր երկրի համար Տավուշի ռազմավարական նշանակությանը՝ Թաթոյանն ասաց, որ այդ 4 բնակավայրերի հանձնման դեպքում ունենալու ենք անվտանգության խնդիրներ ոչ միայն առանձին բնակիչների, այլ նաեւ ռազմավարական առումով․

«Ռազմավարական օբյեկտներ անցնելու են կամ ադրբեջանական վերահսկողության ներքո, կամ թիրախավորվելու են։ Խոսքս վերաբերում է առաջնահերթ օրինակ՝ միջպետական ճանապարհը, որը կապում է Վրաստանը Հայաստանին, այդ ճանապարհի առանձին տեղեր դառնալու է պարզապես անօգտագործելի, իհարկե կան նաեւ հատվածներ, որոնք հնարավոր կլինի օգտագործել, բայց դրանք մեծ մեքենաների համար չեն։ Ավելին, մենք ունենալով հիմքեր այս հարցերն այս տեսանկյունից բարձրացնելու, ինքներս մեզ զրկանքներ ենք պատճառում՝ այս փաստարկներն առաջ տանելու փոխարեն։ Մենք նաեւ ունենք այնտեղ գազատար, որը էլի վտանգվելու է։ Վերջերս տեղեկություն հրապարակվեց, որ Ադրբեջանը կրակոցներ է արձակել Տավուշի Կոթի գյուղում, այնտեղ էլ Ադրբեջանը պարբերաբար կրակում է, մարդկանց էին անհագստություն պատճառում, հիմա պատկերացրեք, եթե նրանց առավել ենք մոտեցենում մեր սահմաններին։ Տավուշի ուղղությամբ 2020 թվականի հուլիսին Ադրբեջանի զինված ագրեսիայի ժամանակ երբ մենք մեկնեցինք Տավուշ՝ փաստահավաք աշխատանքներ անելու, Բերդ տանող ճանապարհահատվածն արդեն փակ էր, ոստիկաններն այն փակել էին, որովհետեւ Ադրբեջանը կրակում էր։ Եվ դա էլ այն պայմաններում, երբ դեռ իրենք հեռու էին, իսկ հիմա պատկերացրեք, որ իրենց մոտեցնենք»։

Թաթոյանն ասաց, որ հանձնելու դեպքում Ադրբեջանը շատ նպաստավոր դիրքերում է հայտնվելու Հայաստանի նկատմամբ․ «Տավուշի այդ փոքր գյուղերը իսկապե՞ս պետք են Ադրբեջանին, եւ նա դրա համար պատերազմո՞վ է սպառնում։ Ադրբեջանին այս գնով դրանք որպես տարածք պետք չեն, որովհետեւ գյուղերը իրենց չափով այնքան փոքր են, որ պատերազմով սպառնալ այդ գյուղերի համար պետք չէ։ Սրանք նրան անհրաժեշտ են, որպեսզի իրականացնի անվտանգության առումով ռազմավարական թիրախի տակ վերցնի Տավուշի մարզի մեր բնակավայրերը, ավելին՝ խաթարի Հայաստանի անվտանգությունը»։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից բնակչությանը պատերազմով վախեցնելուն՝ Թաթոյանն արձագանքեց․

«Ես չգիտեմ՝ ինչով են այդ մարդիկ մտածում, որ սեփական ժողովրդի անվտանգությունը խաթարող հայտարարություններ են անում։ Այս հայտարարությունները նոր չեն, 2021-ից էին ասում, պարզպես մի քանի անգամ փորձեցին այդ մասին ասել, հետո հասկացան, որ դա մեծ խնդիր է առաջացնում։ Ոչ մեկ չի հարցնում՝ բա մեր Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի տարածքներում բա ի՞նչ է տեղի ունենալու։ Այդ տարածքներից ադրբեջանական զինված ուժերը հեռանալո՞ւ են։ Նրանք այդ տարածքներում հիմնվել են, էլ ենթակառուցվածքներ, բունկերներ, բետոնե ճանապարհներ։ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները, դրանից զատ նա ներկա է Հայաստանի քաղաքների, գյուղերի հարեւանությամբ, ճանապարհներին, որով ամբողջությամբ խաթարել ու ավերել է մեր անվտանգության համակարգը, լրջորեն վտանգել է իրար հետ գյուղերի կապը։ Օրինակ՝ Կապանից դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այդ հատվածը իրենք եկել ու դիրքավորվել են, հետագայում արգելափակեցին այդ ճանապարհը, Հայաստանը ստիպված դրեց այլընտրանքային ճանապարհը։ Ստացվում է, որ ադրբեջանական զինծառայողը նման մեր տարածքներում, ու մենք զուգահեռ գնում ենք խաղաղության փաստաթուղթ ստորագրելու, բայց նրանց մնում են մեր տարածքներում։ Մեր գյուղացիները զրկված լինելով իրենց ընտանիքը պահելուց, հող մշակելուց, եկամուտներից, երեխան սովորի ադրբեջանական դիրքերի հարեւանությամբ։ Եթե ես գիտեմ, որ նման բան կա, էլ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, որ նրանք ամեն պահ կարող են իրենց հանցանքները գործել։ Խաղաղությունը ենթադրում է նրանց հեռացում այդտեղից»։