Բաղանիսցիները զայրացած են. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ կրկին շրջայց են կատարել Տավուշի մարզի գյուղերում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եւ լուսանկարներ հրապարակել:
«Այցելեցինք, մասնավորապես, Սարիգյուղ, Ոսկեպար, Բաղանիս։
Ողջ օրն անցկացրինք բնակիչների հետ զրուցելով, նրանց մտորումները, առաջարկները լսելով։
Այսօր լրացավ 10-րդ օրը, ինչ խոստացվել էր Փաշինյանի կողմից, որ կայցելի գյուղերի բնակիչներին՝ իրենց բնակավայրերի ճակատագրի հարցը քննարկելու։ Ինչպես մյուս, այնպես էլ՝ այս հարցում, քաղաքացիների սպասելիքները չարդարացան։
Բաղանիսցիները զայրացած են։ Ստացվում է, որ ոչ մի բաղանիսցի ապահովագրված չէ հետախուզվողների ադրբեջանական ցանկում հայտնվելուց։ Եւ, այս հարցում էլ, հազիվ թե իշխանությունները կարողանան ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը։ Հաջորդիվ կանցնեն մյուս գյուղերի բնակիչներին ցուցակագրելուն։
Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից։
Ցավով նշում էին, որ թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ Ադրբեջանի քաղաքական գործիչները նույն կերպ են արտահայտվում Տավուշի գյուղերի պատկանելության մասին։
Այս վճռորոշ եւ ճակատագրական օրերին շարունակելու ենք մնալ տավուշեցու կողքին»,- գրել է նա։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան