Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին
Հակառուսականության ալիքի վրա ՀՀ իշխանությունների կողմից որոշում է կայացվել 2024-ի օգոստոսի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՌԴ սահմանապահ զորքերի համատեղ ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում:
Խնդիրը թերևս չէր մտահոգի, եթե հարցն այսքանով սպառվեր: «Զվարթնոց» օդանավակայանում ռուսական ներկայությունն ու դերը չնչին են ծառայողների թվաքանակի խիստ ցածր լինելու և իրավական գործիքակազմ չունենալու պատճառով, քանզի ծառայության առումով բոլոր որոշումները կայացվում են ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարության կողմից: Հետևաբար «Զվարթնոցի» հետ կապված որոշումն ունի բացառապես քաղաքական ենթատեքստ:
Օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը, փաստացի ստեղծված իրավիճակը վկայում են, որ Ռուսաստանի հետ պառակտող քայլերը շարունակական են լինելու: Այսինքն` հաջորդաբար դադարեցվելու է մեր համագործակցությունը` հանվելու են ռուսական 102-րդ բազան, ինչպես նաև ռուսական սահմանապահ բոլոր չորս զորամասերը:
Մեր գնահատմամբ Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել հայ-թուրքական պետական սահմանը, այն առանց ՌԴ աջակցության պահել անառիկ: Պատճառներն ավելի քան ակնհայտ են`
չունենք բավարար քանակով մասնագիտացված ու օժանդակ սպայակազմ: Դրա պատրաստման համար ժամանակ, միջոցներ են պետք,
հայ-թուրքական սահմանում գործում է դեռևս Խորհրդային Միության տարիներից սկսած ինժեներական կառույցներ և միջոցներ, որոնց պահպանումը, սպասարկումը ոչ միայն ֆինանսական մեծ ծախսեր են պահանջում, այլև այդ կառույցների, միջոցների համար նեղ մասնագիտացված կադրեր,
ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները,
անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանն այսօր ստիպված է ինքնուրույն ապահովելել հայ-ադրբեջանական շուրջ 1000 կմ գերլարված սահմանի պահպանության ապահովումը:
Այս ամենը հաշվի չառնելը միանշանակ հանգեցելու է երկրի անվտանգության խաթարման լրջագույն խնդիրների, ընդհուպ պետականության կորստի, ինչը չգիտակցելը նաիվություն է, դիտավորությամբ գործելը` սպառնալիք:
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան