Բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերին օրակարգում ընդգրկված հարցերից զեկուցվող է լինում առավելագույնը 2-3 հարց, որոնց շուրջ էլ ծավալվում են երկարաշունչ «քննարկումները»:
Թերթի տեղեկություններով՝ կառավարության յուրաքանչյուր նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նախապես ճշտում է, թե նիստի օրակարգում ինչ նախագծեր են ներառված, այլև անձամբ առանձնացնում է իր համար «ցանկալի» երեքը, որոնց շուրջ կարող է «ծավալվել», և որոնք կարող են փիառային էֆեկտ ունենալ։ Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ «ընտրյալ» հարցերը, որոնք պետք է զեկուցվեն և քննարկվեն նիստի ընթացքում, նախարարական կոմիտեներում առանձնապես երկար քննարկում չեն անցնում, որ կառավարության նիստում «ցույց տալու բան լինի», կարծիքների հակադրություններ լինեն և այլն:
Մեր տեղեկություններով՝ դա բացատրվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հանրությանը ցույց տալ, թե ինչպես է «իր կողմից ընտրված լեգիտիմ կառավարությունն» աշխատում, ինչ հրաշք գործեր են անում, գումարած՝ ինչ ժողովրդավարական քննարկումներ են ընթանում։
Ըստ էության, սրա արդյունքում է, որ, չնայած օրակարգում զեկուցվող 2-3 հարց է ներառված լինում, սակայն նիստերը ձգվում են 90, հաճախ նաև 100 րոպե, իսկ շատ հաճախ որևէ հարց ընդունվում է դրա վերաբերյալ «տարբեր կարծիքների» պարագայում, չնայած իրականում բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին։ Ի դեպ, ուշագրավ է, որ կառավարության վերջին նիստը, որը վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տևեց ընդամենը 25 րոպե»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից