Պաշտպանության նախարարությունը 2023-ին ծախսել է 525 մլրդ դրամ. կատարողականը կազմել է 99,8%
ՀՀ պաշտպանության նախարարությունը 2023 թվականի ընթացքում ծախսել է 528,81 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,8%։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«ՀՀ ՊՆ–ի կողմից իրականացվող պետական բյուջեի գործառնական դասակարգման թվով 5 ծրագրով 2023 թվականի համար հաստատված նախահաշիվներով տարեսկզբին հատկացվել է 517,28 մլրդ դրամ ֆինանսական միջոցներ։ Տարվա ընթացքում դա ավելացել է 9,19 մլրդ դրամով և կազմել 526,47 մլրդ դրամ։ Ճշտված նախահաշիվների շրջանակներում կատարողականը կազմել է 525,81 մլրդ դրամ կամ 99,8 տոկոս»,– նշեց Պապիկյանը։
Նախարարն ասաց, որ Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված` 2023 թվականը բավականին բարդ տարի էր ՊՆ–ի և ՀՀ ԶՈւ–ի համար։ Տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն ուժեղացված ռեժիմով են աշխատել։ Մայիս և սեպտեմբեր ամիսներին, անվտանգային իրավիճակի սրման հետ կապված, ԶՈւ–ն բերվել է պատրաստականության տարբեր աստիճանների։ Մարտական հերթապահությունը և դրան զուգահեռ մարտական բարձր պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել է ԶՈւ կարողությունների վերականգնման, վերակազմավորման և համալրման գործընթացներին զուգահեռ։
Նշենք, որ նիստը շարունակվեց փակ ձևաչափով, լրագրողներին խնդրեցին դուրս գալ դահլիճից, իսկ ներկաներն իրենց հեռախոսները դրեցին փակ արկղում, որպեսզի ինչպես հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց` հակառակորդը չլսի գաղտնի խոսակցությունները։
Նիստին մասնակցում էին նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, մյուս տեղակալները` Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը։
Հիշեցնենք` ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ 2023 թվականին կապիտալ շինարարության ծախսերն աճել են 27%–ով՝ կազմելով 472 մլրդ դրամ։ ՀՀ ՊՆ գծով դրանք աճել են ավելի քան 20%–ով՝ կազմելով 285 մլրդ դրամ։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել