Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունը Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջուրը՝ ռազմավարական ռեսուրս․ ի՞նչ ենք անում պահպանելու համար այն Wizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրել Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարում Ինչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակները

2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համարՄեծ Բրիտանիայի ամենամեծ երկաթե գանձերը լույս են սփռում կելտական ​​թագուհու հուղարկավորության ծեսի վրա2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումՄեդվեդևը անխուսափելի է համարում իրանցիների վրեժը Խամենեիի սպանության համարՍերիալներից հայտնի թուրք դերասանուհին ձերբակալվել է թմրանյութերի գործովՎենսը կարող է դառնալ Իրանի շուրջ կարգավորման գործում առանցքային գործիչ. ԶԼՄԻրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The EconomistՏավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետFLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղովԻրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունըՍամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջուրը՝ ռազմավարական ռեսուրս․ ի՞նչ ենք անում պահպանելու համար այնWizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել
Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները
Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրելԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակումԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարումԴատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող կնոջըԻնչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակներըԻրանի վրա ցանկացած հարձակում բումերանգի էֆեկտ կունենա. ՎելայաթիՌուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
ԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը սպառնացել է շարունակել իրանցի առաջնորդների «որսը»20-ամյա աղջկան 3-րդ հարկից գցել են. մանրամասներ՝ 4 տարի առաջ տեղի ունեցած ահասարսուռ դեպքիցՈւկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացմանՄիջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո ՌուբիոԻրանում ավիաhարվածներից վնաuված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92 հազարիԻՀՊԿ-ն քաղաքացիական անձանց կոչ է արել հեռանալ ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերիցԻրանը սպառնում է հարվածել տարածաշրջանում գտնվող հյուրանոցներին, որտեղ ԱՄՆ զինվորականներ կան. FarsԿրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներինՔուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստըՀայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավորՄի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելունԱՄՆ-ում դպրոցականների շրջանում տարածվում է «Հինգ գիշեր Էպշտեյնի մոտ» բրաուզերային խաղը. BloombergՆշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. ԳրիգորյանԵթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. ՌուբինյանԿապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԻրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր ՂալիբաֆԱնհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. ԿոշտաՀորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներԻսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածքՀարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պատմության մեջ առաջին անգամ հասել են 2%-ի շեմինԵրեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը
Մամուլ

Վազգեն Զարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը

«Ինձ ապրելու ուժ տալիս են Վազգենի նպատակները, դրանք պետք է իրականություն դառնան». Վազգեն Զարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կյանքով լցված էր, կատակասեր, թասիբով: Շատ աշխույժ էր, կարծես սնդիկ լիներ, բայց զուգահեռ նաև հանգստություն ուներ: Լիդերի հատկանիշներով էր օժտված, իր մեկ հայացքից մարդիկ կարող էին զգաստանալ: Դպրոցում սկզբնական շրջանում բոլոր առարկաներն էլ լավ էր սովորում, բայց հետո իր ողջ սերն ուղղվեց ավտոմեքենաներին: 9-րդ դասարանն ավարտեց, ընդունվեց Երևանի թիվ 6 պետական ուսումնարան՝ ձեռք բերելով ավտոփականագործի մասնագիտություն: Ավարտեց ուսումը, զորակոչվեց ծառայության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արուսյակը՝ Վազգենի մայրիկը:

Նրա խոսքով, որդին հրաշալի երգում և պարում էր, հաճախել է ժողովրդական երգիպարի խմբակի, մրցույթների է մասնակցել: Վազգենը Հայաստանի զինված ուժեր ծառայության է զորակոչվել 2021 թ. հուլիսի 27- ին: Ծառայության առաջին ամիսներն անցել է Վանաձորի ԴՈւՑ զորամասում, եղել է գնդացրորդ, ջոկի ավագ: «Յոթ ամիս ծառայելուց հետո իրենց զորամասից տղաների մի մասին տեղափոխեցին Վարդենիս, մյուս մասին՝ Ջերմուկ: Վազգենը Ջերմուկում շարունակեց ծառայությունը: Լավ առաջադիմության համար ստացավ կրտսեր սերժանտի կոչում, նաև դիրքի ավագ էր»: Երեք եղբայրներից միջնեկն է Վազգենը: Նրա մեծ եղբայրը մասնակցել է 44-օրյա պատերազմին, ծառայել է Եղնիկներում:

«Երկու պատերազմի միջով ես էլ անցա: Եղբայրը Վազգենի համար օրինակ էր, նա, կարծես, վրեժով լցված լիներ, ուզում էր շուտ մեկնել ծառայելու: 44-օրյա պատերազմից հետո եղբայրը պայմանագիր էր կնքել, մնացել Արցախում: Նա եկավ, Վազգենին ճանապարհեց, ասաց՝ համոզվեմ, որ սահման չի գնում, վերադառնամ իմ ծառայությանը, բայց ի՞նչ իմանայինք, որ ամիսներ անց Ջերմուկում պատերազմ է սկսվելու»: Մայրիկն ասում է՝ անգամ 44-օրյա պատերազմից հետո Վազգենին հեշտ է ճանապարհել բանակ: «Մանկուց տղաներիս այնպես էի դաստիարակել, որ իրենք զինվոր են: Գուցե դա մեր գեներից է գալիս, հայրենիքս կորցրած մշեցու թոռ եմ: Գաղթի ճանապարհով իմ պապն անցել էր, այստեղ ընտանիք կազմել: Տղաներիս հայրական կողմը Բայազետից էր գաղթել Հայաստան: Միշտ իմ տղաներին ասել եմ, որ մյուսների մամաներից առավել չեմ, միշտ իրենց այն մտքով եմ դաստիարակել, որ պետք է ծառայեն հայկական բանակում»: Վազգենը սիրով է ծառայել, բայց մայրիկն ասում է՝ նեղվում էր բանակում կարգ ու կանոնի բացակայությունից:

«Վանաձորի զորամասում նրանք լիդերներ էին, սիրում էին կարգ ու կանոնով ծառայել: Վանաձորից տեղափոխվում է Ջերմուկ: Այստեղ արդեն իրենց վաշտի տղաներով ծառայություն են իրականացրել Ջերմուկի դիրքերում, երկու ամիս չեն իջել դիրքերից: Դիրքերը տղաներն էին զրոյից սարքել, ամեն հարմարություն փորձել ստեղծել իրենց համար»: 2022 թ.-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության սահմաններին պատերազմ էր: «Իր հետ վերջին անգամ զրուցել եմ սեպտեմբերի 11-ին: Մի քիչ շատ էի հարցեր տալիս, ինքն էլ չէր ցանկանում ինձ խաբել: Չգիտեի, որ առաջնագծում է, միշտ ասում էր՝ ինժեներական աշխատանքներ ենք իրականացնում, խրամատներ փորում, դիրքերի հետ կապ չունենք, մեր պայմանագրայիններն են դիրք պահում: Բայց վերջերս սոցցանցում իր նամակագրությունը կարդացի եղբոր հետ, և ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ: Հենց առաջին օրվանից առաջնագծում է եղել: Եղբորն ասել է, որ տանը չասի, թե ինքն առաջնագծում է, ու ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել:

Ինձ հետ զրույցում երբեք նման բաներ չի ասել, հակառակը՝ պնդում էր, որ դիրքերից շատ հեռու է, իրենց տնակ են տրամադրել, այնտեղ են մնում, բայց հետո նկարները տեսա, որ վրանում են մնացել: Ընդամենը 20 մետր են հեռու եղել թշնամուց: Եղբորն ասել է՝ դիմացովս անցնում, գնում են, մտնում մեր սահման, ջուր տանում, բայց մեզ թույլ չեն տալիս սրանց «ձեռք տալ»»: Սեպտեմբերի 12-ի գիշերը ժամը 23:58-ին Վազգենը զրուցել է ընկերոջ հետ, կատակներ արել, որևէ արտառոց բան չի նկատվել, բայց, տիկին Արուսյակի խոսքով, որդու նամակները կարդալիս պարզ է դառնում, որ տղաներն ամեն րոպե սպասել են պատերազմի: «Բազմաթիվ անպատասխան հարցեր ունենք, որևէ մեկը մեզ բացատրություն չի տվել, ինքներս ենք մեր փոքրիկ հետաքննություններն անցկացրել, ծնողներով ծանոթացել, համադրել մեր պատմությունները և ամբողջական պատկեր ստացել: Հրամանատարն այդ օրը զորամասում չի եղել, ամուսինս գիշերն իրենից շուտ է հասել այնտեղ: Այնքան անարդարություններ են կատարվել»:

Վազգենի «վերադարձը» տուն օրեր է տևել: Նա հայկական կողմին փոխանցված մեր 95 տղաներից մեկն էր: Նրա մարմինն անճանաչելի էր, ԴՆԹ փորձաքննությունն է հաստատել նրա ինքնությունը, հոկտեմբերի վեցին Վազգենի մարմինը փոխանցվել է ընտանիքին: «Իրենց դիրքից միայն մեկ տղա է ողջ մնացել՝ Արարատը: Տղաս ու նա այդ օրը հերթապահ են եղել դիրքում. Արարատի պատմելով, երկուսով ծանր վիրավորվել են խրամատում: Վազգենս առաջինն է նկատել թշնամու հատուկջոկատայիններին: Հատուկ գազեր են լցրել դիրքեր, որ տղաներն անզգայանան, ու սկսվել է կրակահերթը: Ժամերի ընթացքում իրենց դիրքն «ընկել» է: Իրենց դիրքում եղել են ութ հոգով՝ մի քանի հարյուր հատուկջոկատայինների դիմաց: Տղաս Արարատին ասում է՝ գնա, հարցնում է՝ բա դո՞ւ, «ես քո հետևից կգամ»:

Արարատը հրաշքով դուրս է գալիս խրամատից, հետո Վազգենիս մոտից պայթյուն է նկատում: Նա ամուսնուս ասել էր՝ Վազգենը պայթեցրեց իրեն. կարծում եմ, որ ուղղակի ժամանակ է շահել ընկերոջ համար, որ նա փրկվի»: Մինչև պատերազմ սկսվելը, Վազգենն ու ընկերները երդվել են՝ «ինչ ուզում է լինի, մեկս մյուսի թիկունքին ենք կանգնելու, չենք նահանջելու, մինչև վերջ մնալու ենք, գերի չենք ընկնելու»: «Երդվում են, որ վերջինը թույլ չտալու համար նռնակով պայթեցնելու են իրենց: Տղաներից ոմանք զոհվել են կրակահերթի ժամանակ, մյուսները պայթեցրել են իրենց նռնակները: Դա ծնողների ու ողջ մնացած տղաների հետ զրույցներից է պարզ դարձել: Հիմա, երբ կողքից լսում են այս պատմությունը, ոմանք մտածում են, թե հորինվածք է, բայց այդպես չէ: Երկու դիրքի տղաները հատկապես մի ընտանիքի պես էին դարձել»: Հիմա Վազգենն ու ընկերը՝ Տիգրանը, հայրենի գյուղում են՝ կողք կողքի: Մանկության ընկերները միասին են զորակոչվել, միասին ծառայել Վանաձորում, միասին տեղափոխվել Ջերմուկ ու միասին էլ անմահացել: Ու նրանց ընտանիքները որոշել են չբաժանել եղբայրներ դարձած ընկերներին:

Ծանրագույն օրերին մայրիկին ուժ են տալիս Վազգենի նպատակները, որովհետև, նրա իսկ խոսքով, ժամանակը ոչինչ չի բուժում, դանդաղ մահվան է տանում, օրեցօր կորստի ցավն ավելի է խորացնում: «Հիմա գնում եմ դեպի իր նպատակները: Հաճախ էինք զրուցում, թե բանակից վերադառնալուց հետո ինչ պետք է անի: Ուզում էր իր սեփական տունը կառուցել, հող ենք գնել, իրեն հատկացված գումարները փորձում ենք իր նպատակների համար ծախսել: Իր հիմնած խնձորի այգիներով եմ զբաղվում, 2022 թ.-ին առաջին բերքն էր տվել: Երբ իմացավ, շատ ուրախացավ, ասաց՝ մա՛մ, մի քանի հատ ուղարկիր, արձագանքեցի, որ իր ծառերինը դեռ չի հասել, բայց ուրիշ ծառերինն ուղարկեցի: Իր տնկած, մշակած ծառերի բերքը չվայելեց: Ուզում էր այգիներն ավելի ընդլայնել, կապված էր հող ու ջրին: Վազգենն իրեն գյուղից դուրս չէր պատկերացնում: Երբ զրուցում էինք, ասում է. «Մե՛րս, այստեղ որ ոտքս դնում եմ, այստեղից իմ հայրենիքն է սկսվում: Իմ հայրենիքի առաջ պարտք ունեմ, կապ չունի, որ կոչումով բարձր եմ, իմ կողքին ախպերներս են»»:

Հ. Գ. - Վազգեն Զարգարյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Կարբի գյուղի գերեզմանատանը: