Փաշինյանը կմեկնի Մոսկվա․ կմասնակցի արդյոք հաղթանակի միջոցառումներին
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթվ կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։ Միջոցառումը նախատեսված է մայիսի 8-ին։ Մեր աղբյուրը հստակ չասաց՝ Փաշինյանը մայիսի 9-ին կմասնակցի՞ Հաղթանակին նվիրված ամենամյա միջոցառումներին, բայց մեկ այլ աղբյուրից տեղեկացանք, որ նա որոշել է մի քանի ժամ մնալ Մոսկվայում, ասենք` առավոտյան մեկնել, երեկոյան` վերադառնալ։ Դատելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա ընթացքից, դա քիչ հավանական է։
Բանն այն է, որ Փաշինյանն ու իր թիմը միտումնավոր եւ ցուցադրաբար սրում են հայ-ռուսական հարաբերությունները: Վերջին դրվագը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ արված հակառուսական հայտարարություններն էին։ Իշխանական շրջանակներն էլ հրապարակային տարածում են այն թեզը, թե ՌԴ-ն դրդում է Ադրբեջանին պատերազմի, մինչդեռ իշխանության ներսում էլ որոշ շրջանակներ չեն կասկածում, որ Փաշինյանը, ըստ ամենայնի, պայմանավորվել է Ալիեւի հետ կամ էլ անկարող է դիմադրել նրա պահանջներին եւ սրում է իրավիճակը, հակառուսական գիծ տանում, որ հետո ռուսներին մեղավոր հռչակի»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից