Մեր գործունեությունն իրականացվելու է նաև փողոցային գործողությունների ուղղությամբ․ Սեյրան Օհանյան
Հայ ժողովուրդը իր ներուժով կարող է համախմբվել՝ իր պաշտպանությունն ու անվտանգությունը կազմակերպելու համար։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Մեր գործունեությունը նաև ԱԺ-ից դուրս ենք իրականացնելու, այսօր գլոբալ վերագնահատում է իրականացվում ընդհանուր ներքին քաղաքականության, ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Մենք մեր գործիքակազմը ամբողջությամբ օգտագործելու ենք թե՛ ԱԺ-ում, թե՛ ԱԺ-ից դուրս։
ԱԺ-ից դուրս մեր գործունեությունը իրականացվելու է երկու ուղղությամբ՝ աշխատանք համակիրների ու քաղաքացիների հետ, հատկապես սահմանային համայնքներում ու նաև, ըստ անհրաժեշտության, փողոցային գործողություններ։ Կոչ կանեի ընդդիմադիր ամբողջ հատվածին, քաղաքական ուժերին՝ գտնել համագործակցության եզրեր, ճիշտ գնահատել իրականությունը ու շարունակել իրենց գործունեությունը»,- ասաց Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան