Վիճաբանություն և դանակահարություն՝ Հաղթանակ թաղամասում. կա ձերբակալված
Մարտի 19-ին, ժամը 21.32-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր նույն թաղամասի 31-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, որտեղ հայտնել է, որ նշված արարքը կատարել է ինքը՝ իր մոտ եղած դանակով: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը ընկերների հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա երիտասարդի և երկու այլ անձանց հետ, որի ընթացքում 31-ամյա երիտասարդը դանակով անկանոն շարժումներ է արել, ինչի հետևանքով 37-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Դեպքի վայրում հայտնաբերել է հանցագործության գործիք դանակը:
31-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Քրեական վարույթը շարունակվում է:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից