Ինչ է ասել Փաշինյանն ԱԽ նիստում Տավուշի հողերի մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում երեկ մի քանի ժամ պնդեց իր դիրքորոշումը՝ Տավուշի չորս բնակավայրերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի կադաստրի աշխատակցի դեր ստանձնեց, ՀՀ քարտեզի հայտնի մակետն էր թափահարում՝ որերորդ անգամ փորձելով ներկայացնել, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, քանի որ ադրբեջանական անվանում ունեն, սակայն նրա «փաստարկները» համոզիչ չէին անգամ ՔՊ-ականների համար։
Իշխանական օրենսդիրները սպասում են Փաշինյանի հետ առաջիկա փակ հանդիպմանը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մոտ օրերս։ Իսկ մինչ այս ՔՊ-ականները մասնավոր զրույցներում իրենց անհամաձայնությունն են հայտնել միակողմանի զիջումների հետ կապված եւ փորձելու են Փաշինյանի հետ փակ հանդիպմանը ճշտել՝ իսկ ինչ ենք ստանալու մենք չորս բնակավայրերի դիմաց:
Դիցուք, Բերքաբերի մի քանի հարյուր հեկտար հայկական հողերը, որոնք 90-ականներից գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, հայելային սկզբունքով վերադարձվելո՞ւ են Հայաստանին, կամ Ջերմուկի, Վարդենիսի օկուպացված տարածքները։ Իշխանական թիմում կասկածներ ունեն, որ եթե Արցախն իրենք հանձնեցին ու մարսեցին, ապա դա դժվար է լինելու Հայաստանի դեպքում։
Ի դեպ, Անվտանգության խորհրդի վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Տավուշի հողերը պետք է հանձնենք, բայց փոխարենը Տավուշում մի քանի հարյուր հեկտար Ադրբեջանը հետ է տալու մեզ: Փաստորեն, անգամ վերջին մեկ ամսվա ընթացքում է ինչ-որ բան փոխվել, եւ Ադրբեջանը հրաժարվել է իր պարտավորությունից»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը