Սա մեր հայրենիքն է, որից անմասն չի կարող լինել մեր ողջ ժողովուրդը․ Բագրատ Սրբազան
Հատված Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի խոսքից՝ Արևագալի ժամերգության աղոթքից առաջ․
«․․․ Մեզ են սպասում առաջիկա բոլոր փորձությունները։
Ինչպես Աստվածաշունչը հիշեցնում է՝ Սատանան առյուծի պես մռնչում է՝ հոշոտելու մեզ։ Սատանան, ընդհանրապես, դրսից չի լինում, ներսից է լինում։
Վերջին օրերը մեզ համար կանչ են եղել՝ կապված Տավուշի տարածաշրջանի՝ Հայատան աշխարհի մի մասնիկի տարածքների, գյուղերի, բնակավայրերի հանձնման հետ։
Մեղք է ուղղակի, մոլորեցնող չարիք, սուտ և խաբեություն, երբ չհանձնելու պատասխանատվությունը դրվում է միայն տեղի մի քանի գյուղերի ժողովրդի վրա։
Դա մեր մեծ հայրենիքն է, որից անմասն չի կարող լինել մեր ողջ ժողովուրդը։ Դա Հայաստանն է, մեր հայրենիքն է՝ իր ամբողջության մեջ, հետևաբար, սա մարտահրավեր է՝ նետված բոլորիս։
Եվ վերստին ասում եմ՝ պատասխանատվությունը դնել միայն ոսկեպարցիների, բաղանիսցիների, Կիրանցի ժողովրդի, կոթեցիների, ոսկեվանցիների վրա, հանցագործություն է։ Որևէ տարածքում, որևէ գյուղական վայրում կամ քաղաքային միջավայրում որևէ հողակտորի փոփոխման կամ վերափոխման ներքին վեճի մասին չէ խոսքը, այլ թշնամուն հանձնվելու։ Եվ նա, ով կոչված է լինելու անվտանգության ապահովման երաշխավորը, նա ինքն է իր ձեռքերով հրաժարվում այս հողից և ահաբեկում իր իսկ ժողովրդին։
Այսօր՝ այս աղոթքի ժամին, նաև այդ հանձնառությունն ենք ստանձնում մեր այս խոցված վիճակով՝ երբևէ, որևէ կերպով չզիջել։ Եվ ոչ միայն մտածել չզիջելու մասին, այլև այդ ճանապարհով անցնելու հաղթանակի մասին։
Ինչպես մեր Տերն է գնացել այդ ճանապարհով, մեզ էլ՝ որպես իր անունին հավատացողներ, նույն կոչումն է բաժին ընկել»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր