Ասում են՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, ձե՞ռ եք առնում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի ապրիլի 15-ին Հանրապետության հրապարակում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր ՀՀ քաղաքացիները գտնվում են գերության մեջ: Այսօր ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառի բուն իմաստով զրկվում են բանկային ժամկետանց տոկոսների տակ: Մենք կարծում ենք, որ միանշանակ եւ աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի: Առանց բացառության՝ բոլոր»։
Սակայն Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց իրավիճակը եւ չգտավ որեւէ դեպք, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որեւէ քաղաքացու ազատեել է գերությունից:
Ավելին 2020 թվականի մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովում հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին վարկային արձակուրդ հանրությանը տրամադրելու համար, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պարագայում մարդիկ չեն աշխատում, որ վարկերը վճարեն, հայտնվել են դժվար իրադրության մեջ։ ԲՀԿ խմբակցության պատգամավորը Փաշինյանին կոչ արեց որոշում կայացնել վարկային արձակուրդ տրամադրել, տոկոսների սառեցում, չեզոոքացում, քանի որ կան 500 հազար սպառողական վարկեր, որոք մարդիկ չեն կարողանում վճարել։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ուղիղ ասեմ՝ դեմ եմ նման որոշումներին։ Հեշտ է ասելը եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալները չվերցնենք։ Հեշտ եք ասու՞մ, տենց ասելով չէ։ Պետք է խոսքի արժեքին էլ հետևել։ Նստում, ասում են՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, էս օգնեք, ձե՞ռ եք առնում: Նենց տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Ես դեմ եմ նման բաների։ Գնացեք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվահամարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը