Փաշինյանը կասկածի տակ է դնում ՀՀ բուհերի որակական հատկանիշները, իսկ Ժաննա Անդրեասյանը լռում է՝ վախենալով «ցնցուղային» մի նոր սկանդալից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին Դիլիջանում Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում հայտարարեց. «Եթե մենք բուհերը հավատարմագրենք միջազգային ստանդարտներով, ոչ մի բուհ հավատարմագրում չի ստանա»։
Բանն այն է, որ մարտի 7-ին Երեւանի պետական բժշկական համալսարանին հանձնվել է միջազգային հավատարմագրման հավաստագիր, իսկ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի որոշ ֆակուլտետներ փորձեր են անում դիմել եւ ստանալ միջազգային հավատարմագրում։ Այս իրավիճակում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ է դնում հայկական բուհերի որակական հատկանիշները, այսինքն՝ Հայաստանում բուհերի մակարդակն այնքան ցածր է, որ միջազգային հավատարմագրման շեմը չեն հաղթահարի։ ՀՀ ակադեմիական կրթությունը հարցականի տակ դրած վարչապետի կողքին նստած էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, որն այս հայտարարությունների ընթացքում ոչ մի ձայն չհանեց, մինչդեռ հենց նրա ներկայությամբ էր ՀՀ ԵՊԲՀ-ն օրեր առաջ արժանացել միջազգային հավատարմագրման, շատ բուհեր էլ այդ ճանապարհին են:
Հիշեցնենք, որ նույն այդ միջոցառման ընթացքում նախարարը նշել էր. «Շատ կարեւոր է այս աշխատանքը նաեւ գնահատել, կարեւոր է ստանալ աշխատանքի գնահատականն այն հավաստագրի տեսքով, որն այսօր փոխանցվեց»: Նախարարը շնորհավորել էր համալսարանականներին, սակայն ՀՀ վարչապետին չհուշեց, որ չարտաբերի նման ամոթալի մտքեր: Ըստ երեւույթին, նախարարը լռում էր, որ ցնցուղի պատմության պես մի նոր սկանդալ իր շուրջը չհասունանա։
Հավելենք նաեւ, որ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ոլորտը աստիճանաբար քաոսի է վերածվում։ Բանն այն է, որ կրթության ռազմավարության մինչեւ 2030 թվականի ծրագրով սահմանված է՝ աշխարհի 500 թոփ համալսարանների շարքում 5 հայկական բուհ պետք է ունենա Հայաստանը։ Խնդիրը նրանում է, որ նախորդ տարիներին 1000 թոփ բուհերի շարքում ՀՀ-ն ունեցել է 2 բուհ՝ Երեւանի պետական համալսարանը եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը։ 2023 թվականին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը դուրս է եկել այդ բուհերի շարքից, իսկ ԵՊՀ-ն զիջել է տեղը այլ համալսարանների՝ զբաղեցնելով 1081-րդ հորիզոնականը։ Թե ինչպես է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատրաստվում 6 տարվա ընթացքում ունենալ 5 թոփ բուհ աշխարհի մակարդակով, երբ պատկերն այսպիսին է, իսկ ՀՀ վարչապետն էլ ակադեմիական կրթությունը բավարար որակյալ չի համարում, խիստ կասկածահարույց է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը