Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին Ռուսաստանի հետ կապված չէ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին Ռուսաստանի հետ կապված չէ, դա Երեւանի իշխանությունների իրավասությունն է եւ Արեւմուտքի հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Թելեգրամ-ալիքում։
«Բանն ինչի են հասցրել Եվրամիության, ՆԱՏՕ եւ Վաշինգտոնի նոր կուրատորները։ Խնդրում եմ նկատի ունեցեք. այս հայտարարությունը ոչ մի կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Դա բացառապես Երեւանի ներկայիս իշխանությունների իրավասությունն է եւ Արեւմուտքի հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»,- գրել է Զախարովան։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ շփման ընթացքում հայտնել էր, որ եթե Երեւանը չկատարի Բաքվի պահանջները Ադրբեջանին մի շարք սահմանամերձ գյուղեր հանձնելու մասին, ապա պատերազմ կսկսվի։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան