ԱԺ-ն գումարել է իր նիստերը. օրակարգում է ԵՄ դիտորդական առաքելության հետ համաձայնագրի վավերացման հարցը (տեսանյութ)
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 19-ին, գումարել է իր հերթական նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց:
Հիշեցնենք, որ օրակարգում է մասնավորապես, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում, որը թափուր է մնացել Գեւորգ Պապոյանի՝ մանդատը վայր դնելուց հետո, ՔՊ խմբակցությունն առաջադրել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը:
Օրակարգում է նաեւ «Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Նշենք, որ այդ համաձայնագրով ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում պետք է մնա երկու տարի:
Բացի այդ, ԱԺ նիստերի օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը՝
- «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
- «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան