38-ամյա տղամարդը կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել
Երեկ՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։20-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարց գյուղից հրազենային վնասվածքով քաղաքացուն տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում ու չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ։ Մինչ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, մի քանի ժամ տևած վիրահատության արդյունքում, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Մարց գյուղի բնակիչ 38-ամյա Վահե Խաչատրյանն է։
Ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նա վնասվածքը ստացել է իրենց տանը։ Ոստիկաններն ու քննչները ժամանել են վիրավորի բնակության վայր, որտեղ պարզել են, որ Վ․ Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ժամը 21։30-ի սահմանում իրենց տանը 7․62 մմ տրամաչափի «ՍԿՍ» տիպի ակոսափող հրազենը մաքրելիս ու անզգուշաբար կրակոց է հնչել, ինչից նա ստացել է հրազենային վնասվածք։
Ննջասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, առաստաղին կրակված գնդակի հետևանքով առաջացած հետքին բնորոշ հետք։ Ձեռնարկված որոնողական և սանրման միջոցառումների արդյունքում տան բակում հայտնաբերվել է կրակված փամփուշտի պարկուճ։ Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը