Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ) Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան

Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակել
Հայաստան

Ինչքա՞ն աջակցություն կստանան երեխա ունեցող ընտանիքները, որոնք հիփոթեք են փակում. Նոր ծրագիրը հաստատվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում որոշում կայացրեց, որի նպատակն է ապահովել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, մասնավորապես՝ միանվագ դրամական աջակցության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շարունակականությունը: Նոր որոշմամբ առաջարկվում է մինչև 2026 թվականը երկարաձգել Ծրագրերի գործողության ժամկետը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ ներկայացնելով նախագիծը նշեց, որ այդ ծրագրերի նպատակն էր աջակցել այդ ընտանիքներին հիփոթեքային վարկեր ստանալուն կամ դրա սպասարկմանը. «Ծրագիրը բաղկացած էր 3 բաղադրիչից, որոնցից երկուսով պետությունը ֆինանսկան աջակցություն էր տրամադրում երեխա ունեցող ընտանիքին՝ կանխավճարի վճճարման հարցում, իսկ երրորդով ֆինանսական աջակցությունն ուղղվում էր գործող հիփոթեքային վարկի մնացորդի նվազեցմանը:

Ծրագրի մեկնարկից՝ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչ օրս աջակցություն է ստացել 9464 շահառու, որոնց վճարվել է շուրջ 6 մլրդ 668 մլն դրամ:

Հաշվի առնելով, որ այս ծրագիրը շարունակաբար գրանցել է բարձր դիմելիություն, առաջարկում ենք հաստատել նոր ծրագիր 2024-2026 թվականների համար»:

Փոխնախարարը հստակեցրեց, որ այս ծրագրով երեխա ունեցող ընտանիքներին կտրվի ֆինանսական աջակցություն՝ ուղղված հիփոթեքին: Ծրագիրը կունենա երկու բաղադրիչ. առաջինը միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքի միջոցով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար, երկրորդը, երեխայի ծնունդով պայմանավորված աջակցություն հիփոթեքի վարկ մարող ընտանիքներին:

«Առաջին բաղադրիչով աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին եւ ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը: Հիմնական պայմաններն են. շահառուն պետք է ունենա երկու անչափահաս երեխա, ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի եւ նրա ամուսնու անվամբ:

Աջակցության չափերը կազմում են ձեռքբերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի քան 1 մլն դրամը, որին ավելանում է երրորդ եւ ամեն հաջորդ երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ յուրաքանչյուր երեխայի գծով: Աջակցության առավելագույն չափը 2 մլն դրամ է:

Անհատական բնակելի տուն կառուցելու համար ստացած հիփոթեքային վարկի 10 տոկոսը, բայց ոչ ավել, քան 1 մլն դրամ, որին ավելանում է երրորդ եւ ամեն հաջորդ երեխայի համար 5 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 500 հազար դրամ եւ առավելագույնը 2 մլն դրամ:

Երկրորդ բաղադրիչով աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկ փակող ընտանիքին, որտեղ ծնվում է երեխա եւ աջակցությունն ուղղվում վարկի մնացորդի մայր գումարի մարմանը: Պայմաններն են. ձեռքբերված անշարժ գույքի գնահատված շուկայական գինը չպետք է գերազանցի 35 մլն դրամը, որն ավելացվում է շահառուի երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով 5 մլն դրամով, դիմելու պահից վարկը սպասարկվել է առնվազն 12 ամիս:

Աջակցության չափը կազմում է մնացորդային մայր գումարի 10 տոկոսը, իսկ Երեւանում 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ: Մնացորդային մայր գումարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան 2 մլն դրամ, իսկ Երեւանում 25 տոկոսի չափով, եթե նոր ծնված երեխան շահառուի երրորդ կամ հաջորդ երեխան է:

Հիմնական պայմանները հետեւյալն են՝ ձեռք բերվող անշարժ գույքը հանդիսանում է շահառուին, իսկ ամուսնացած լինելու դեպքում նաեւ նրա ամուսնուն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այն գյուղական բնակավայրերում, որտեղ կառուցվում է դպրոց կամ մանկապարտեզ, ապա աջակցության չափին ավելանում է եւս 50 տոկոս: Ծրագիրի դրույթները կտարածվեն այս տարվա հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց. «Եթե ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք, առաջին երեխան ծնվելու առիթով մենք հիփոթեքային վարկի մնացորիդ 10 տոկոսի չափով միանվագ գումար ենք տալիս, բայց ոչ ավել, քան 500 հազար դրամ, որն ուղղվում է վարկի մարմանը: Սահմանամերձ բնակավայրերի եւ այն 48 գյուղական բնակարանների դեպքում, որտեղ կառուցվում են դպրոց կամ մանկապարտեզ, աջակցությունն ավելանում է 50 տոկոսով, այսինքն 500 հազարը դառնում է 750 հազար դրամ: Եթե երկրորդ երեխան է ունենում եւս 500 հազար դրամ ենք տալիս, իսկ երրորդ երեխան ծնվելու դեպքում 2 մլն դրամ ենք տալիս: 4-րդ երեխայի դեպքում եւս ավելանում է 2 մլն դրամ: Տարիքային սահմանափակում չկա, ծնողը քանի տարեկան ուզում է լինի»: