Փաշինյանը Հայաստանում մտցրեց կոռուպցիայի նոր դարաշրջան. Մհեր Մելքոնյան
Հայաստանում իշխանությունը զավթած Փաշինյան Նիկոլը երկրի շահերը փոխանակեց անձնական հարստացման հետ, և Արցախի հանձնումը նրա համար դարձավ դրան հասնելու «հնարավորություն»։ Այս մասին գրում է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
«2018 թվականի մայիսին, նրա վարչապետ ընտրվելուց հետո, Հայաստանում շատերը լի էին լավատեսությամբ։ Ի վերջո, կառավարության ղեկավարի աթոռը զավթածը խոստացել էր խաղաղություն, պայքար կոռուպցիայի դեմ ,տնտեսական բարգավաճում և իհարկե լավ ապագա...
Սակայն վեց տարի անց երկրի ճակատագիրն անորոշ է և մշուշոտ, իսկ կոռուպցիան և պետական թալանը հասել են աննախադեպ մակարդակի: Այսօր Հայաստանը գոյատևում է. մարդիկ, ովքեր 2018 թվականին խոստանում էին «իրավական և հզոր Հայաստան», պարզվեց, որ ստախոս են և թշնամի:
Փաշինյանը, որը կանգնած էր կոռուպցիան արմատախիլ անելու խնդրի առջև, ոչ միայն գրկաբաց ընդունեց այդ արատավոր համակարգը, այլ կատարեց, աներևակայելին:
Նա Հայաստանում մտցրեց կոռուպցիայի նոր դարաշրջան ՝ ազգային շահերը փոխարինելով անձնականով։
Փաշինյանի և նրա խունտայի համար պատերազմն ու կոռուպցիան անբաժան են: Մինչ երկիրը այրվում է, կանգնած է կործանման եզրին, միջոցների անհասկանալի հոսքը լցնում է նրա, ինչպես նաև ՔՊ-ական խմբակի որոշ անդամների գրպանները:
Պատմության մեջ դժվար է գտնել մեկ այլ դեպք, երբ երկրի ղեկավարը մսխի այդքան քաղաքական կապիտալը, դավաճանի ազգային և պետական շահերը, վաճառի երկրի քաղաքացիների վստահությունը և իր շլացուցիչ նկրտումները փոխանակի անձնական հարստացման հետ»։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը