Փաշինյանը պետբյուջեի հաշվին 6 հոգանոց պատվիրակություն է Ֆրանսիա գործուղում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մեկ շաբաթով պատվիրակություն է գործուղվում Ֆրանսիա:
Պատվիրակությունը կգլխավորի արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը: Պատվիրակության կազմում են նաեւ ՆԳ փոխնախարար Արիփնե Սարգսյանը, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, նույն հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը, արդարադատության նախարարության եւս աշխատակիցներ՝ Լառա Պետրոսյանը, Տաթեւիկ Խաչատրյանը եւ Լիլյա Աֆրիկյանը:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի մարտի 17-23-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
Պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել՝
1) Կարեն Կարապետյանի օրապաhիկի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Արփինե Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
3) Մարիամ Գալստյանինը և Լիլիթ Ալեքսանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հատկացված միջոցների հաշվին.
4) Լառա Պետրոսյանինը և Տաթևիկ Խաչատրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
5) Լիլյա Աֆրիկյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Կարեն Կարապետյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Պատվիրակության անդամներին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: 5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը