ՔՊ-ն կեղծ թվեր է հայտարարագրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարկատուին թիվ 1 հերոս հռչակած ու եկամտահարկերը վճարել չցանկացող խոպանչիներին «օդերով հանող» Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, պարզվում է, 2022 թվականին շուրջ 600 հազար դրամի հարկ է թաքցրել:
Սա պարզել է աուդիտորական կազմակերպությունը՝ ՔՊ-ի պատվերով։ «Թրանս աուդիտ» ՓԲԸ տնօրեն Հայկ Մարգարյանի եւ առաջադրանքի պատասխանատու Նելլի Սարգսյանի կողմից ՔՊ կուսակցության ղեկավարությանը հասցեագրված «գաղտնի» մակնշմամբ նամակում, ի թիվս մի շարք դիտարկումների, ասված է.
«Հաշվետու տարվա եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում վարձակալական վճարների վերաբերյալ տվյալները ներկայացվել են անճշտություններով, մասնավորապես՝ հունվար, մարտ, ապրիլ եւ դեկտեմբեր ամիսների հաշվարկներում վարձակալական վճարներից եկամուտներ ստացող անձանց լրացված թվաքանակը չի համապատասխանում այդ ամիսներին փաստացի եկամուտ ստացած անձանց թվաքանակի հետ:
Ինչպես նաեւ, հունիս եւ դեկտեմբեր ամիսների հաշվարկներում վարձավճարների ընդհանուր գումարը պակաս է հայտարարագրվել, համապատասխանաբար` 222 222 ՀՀ դրամով եւ 5 907 778 ՀՀ դրամով, ինչի արդյունքում կուսակցության կողմից ֆիզիկական անձանց վճարված վարձավճարների գծով պակաս է հայտարարագրվել եւ պետական բյուջե պակաս է վճարվել 613 000 ՀՀ դրամի չափով եկամտային հարկ»:
Այսինքն՝ ստացվում է, որ ՔՊ-ն կեղծ թվեր է հայտարարագրել, որի հետեւանքով 600 հազար դրամ պակաս հարկ է վճարվել պետական բյուջե»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի