Նազելիի վարդն ու Կահիրեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավարտվող շաբաթվա սկզբին Նիկոլ Փաշինյան գլխավորած պատվիրակությունը պաշտոնական երկօրյա այցով գտնվում էր Եգիպտոսում, սա առաջին հայացքին պատասխան այցելություն էր Եգիպտոսի նախագահի՝ անցած տարվա հունվարին Հայաստան կատարած այցին։ Սակայն իշխանական քարոզչամեքենան փորձեց խորհրդավորություն եւ հույժ կարեւորություն հաղորդել այցին:
Անգամ լուրեր տարածեցին` գուցե զենքի գնման գործարքներ են քննարկվել։ Մենք փորձեցինք պարզել, թե բացի նրանից, որ մի խումբ մարդիկ զբոսնեցին Կահիրեում եւ Նազելի Բաղդասարյանը` սպիտակ վարդը կրծքին լուսանկարվեց, ուրիշ ինչ ձեռքբերումներ են գրանցվել այս այցի ընթացքում:
ՔՊ-ի հետ խորհրդարանում նախօրեին ունեցած փակ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է այդ այցին եւ նշել է, որ շարքային պաշտոնական այց է եղել, անգամ չի թաքցրել հիասթափությունը, թե պետական միջոցների վատնումից բացի բան չեն ստացել։ Իսկ եգիպտական այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է․ «Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Եգիպտոսի նախագահի հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնական այցի արդյունքներով երկկողմ գերազանց քաղաքական հարաբերություններին զուգահեռ կխորանա նաև տնտեսական փոխգործակցությունը: Այս առումով, վարչապետը կարևորել է նաև գործարարների հետ ունեցած հանդիպումը:
Միաժամանակ, ընդգծվել է առաջիկայում Հայաստան-Եգիպտոս միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստի ու դրան զուգահեռ գործարար համաժողովի անցկացումը, որի ընթացքում կներկայացվեն նաև ներդրումային տարբեր առաջարկություններ: Փաշինյանը կարևորել է նաև Եգիպտոսի աջակցությունը լոգիստիկ հարցերում` Հայաստանից Գազա հումանիտար օգնություն ուղարկելու հարցում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները