Շղթայական ավտովթար՝ Երևանում, մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել
Մարտի 6-ին, ժամը 21։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 2/1 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ֆ. Դ., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան արգելապատնեշին, այնուհետև բախվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1977 թ.), որն էլ՝ «Renault» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Վ. Դ., ծնված 1990 թ.):
«Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, որը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը. վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota», «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:
Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը