Ինչու դեռ չի հաջողվում ազատվել այս վարչախմբից
Մեզ դեռևս չի հաջողվել հանրային գիտակցության մեջ այնքան վստահություն ներշնչել, որ կարողանանք այս իշխանություններից ձերբազատվել: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Երևի դա է պատճառներից մեկը, որ շարունակվում է այս իշխանության ապազգային, հակահայկական վարքագիծը»,-ասաց պատգամավորը։
Մինասյանի խոսքով՝ այն, ինչ անում են իշխանությունները, ուղղակի խայտառակություն է. «Հայաստանի անվտանգությունը ևս մեկ անգամ տեղափոխում են այնպիսի աննորմալության դաշտ, որ ցանկացած պահի բոլոր կողմերից Հայաստանը հարվածներ է ստանում։ Ուղղակի թշնամացնել դաշնակցին և, առհասարակ, զրոյացնել Հայաստանի անվտանգության արտաքին համակարգերը, նշանակում է, որ այս մարդիկ ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ոչ միայն կապ չունեն պետական կառավարման հետ, այլև ոնց որ թե բացարձակ կապ չունեն նաև հայ ժողովրդի անվտանգության նվազագույն երաշխիքներ ստեղծելու հետ»։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան