Բացահայտենք աշխարհը՝ պետբյուջեի հաշվին
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրենսդիրների շրջագայությունների թեժ սեզոնը մեկնարկել է․ գործուղումների անվան տակ ազգընտիրները՝ հիմնականում ՔՊ-ականները, հարկատուներիս հաշվին զուտ ճանաչողական այցեր են կատարում տարբեր երկրներ, իրենց համար բացահայտում աշխարհը, սակայն դրանից պետությունը որեւէ բան չի շահում։
Ահավասիկ՝ «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար մարտի 18-ից հնգօրյա այցով Հունաստան են մեկնելու ՔՊ-ական լեդիները՝ Քրիստինե Պողոսյանը եւ Մարիամ Պողոսյանը, ով մինչեւ պատգամավոր դառնալը Լիլիթ Մակունցի օգնականն էր: Ապա 10 պատգամավոր մարտի 18-21-ը Բրյուսել կմեկնի` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու:
Կմեկնեն ԱԺ Եվրանեսթի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը, Արման Եղոյանը:
Նրանցից մեկ օր շուտ էլ նույն միջոցառմանը մասնակցելու կմեկնեն ընդդիմադիրներ Հայկ Մամիջանյանը, Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը: Ինչպես նաեւ ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանը, Մերի Գալստյանը, Տաթեւիկ Գասպարյանը։ 2024 թ. մարտին կայանալիք ԵԽԽՎ նիստերի աշխատանքներին մասնակցելու համար էլ են պատգամավորներ գործուղվել:
Մի քանի օր է՝ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում է, նա կմնա մինչեւ մարտի 8-ը: Մարտի 3-5-ը Վլադիմիր Վարդանյանն էր այնտեղ, Արմեն Ռուստամյանը՝ մարտի 5-7-ը, բայց կմեկնի նաեւ մարտի 20-22-ը: Հռիփսիմե Գրիգորյանը՝ 17-20-ը, Արուսյակ Ջուլհակյանը՝ 18-21-ը, Սոնա Ղազարյանը՝ 20-22-ը: Գուրգեն Արսենյանն էլ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում է Եգիպտոս մեկնել։ Էստոնիա է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի