Միայն հունվարին ՊՊԾ-ն ավելի քան 1,5 մլն դրամի գրասենյակային գույք է գնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) 2024 թվականի հունվար ամսին ձեռք է բերել 1 մլն 568 հազար դրամ արժողությամբ գրասենյակային աթոռ, փոքր բազմոցներ, ղեկավարի բազկաթոռ, լրագրասեղան եւ սեղաններ։
Ըստ պայմանագրերից մեկի՝ գնվել է 16 գրասենյակային աթոռ, որոնց մեկ հատը արժեցել է գրեթե 40 հազար դրամ. դրանց բնութագիրը հետեւյալն է. «Կարկասը՝ օվալաձեւ մետաղից՝ գալվանապատված նիկելով, արմնկակալները՝ մետաղական՝ երեսպատված բնական փայտով: Նստատեղը եւ թիկնակը մեկ ընդհանուր՝ 1,2սմ հաստությամբ նրբատախտակից՝ երեսպատված բարձրորակ, 3սմ հաստությամբ սպունգով, պաստառապատված բարձրորակ շագանակագույն էկո կաշվով: Կարկասի խողովակները՝ միմյանց միացված զոդման եղանակով, իսկ բաց մասերը՝ փակված պլաստիկ կափարիչներով»։
Առանձին պայմանագրով գնվել է 1 փոքր բազմոց, որն արժեցել է 90 հազար դրամ։
Բազմոցի տեխնիկական բնութագիրը հետեւյալն է. «Նվազագույն պարամետրերը. արտաքին չափսերը ԼxԽxԲ(սմ)՝ 180x80x92, կարկասը՝ փայտ, լամինացված ԴՍՊ, լամինացված ԴՎՊ, կոնֆիգուրացիա՝ չբացվող»։
Երրորդ պայմանագրով, որի արժեքը կազմել է 839 հազար դրամ, գնվել է 6 աթոռ, լրագրասեղան եւ սեղաններ, որոնցից 4-ը արժեցել է 336 հազար դրամ, 1-ը՝ 11 հազար դրամ, 1-ն էլ՝ 492 հազար դրամ։
Հավելենք նաեւ, որ նման ճոխ գնումներ կատարել է մի կառույց, որը գրեթե 1 տարի չուներ ղեկավար, սակայն օրերս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այդ պաշտոնում նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գասպարյանը։ Երեւի ՊՊԾ-ն Գասպարյանին ուզում է դիմավորել նոր գույքով, դրա համար էլ թարմացնում են կահավորանքը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի