Երևանում կոտրել են սուպերմարկետի դռան ապակիները, տերմինալն ու գողացել 3 միլիոն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսօր՝ մարտի 5-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում Ահարոնյան փողոցում գործող «Պարմա» սուպերմարկետի դռների ապակիները ջարդված են, իսկ այնտեղ եղած տերմինալը՝ կոտրված։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 05։00-ից միչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Ահարոնյան 1/6 հասցեում գործող «Պարմա» սուպերմարկետի մուտքի դռան ապակին, այնտեղից դուրս են բերել «Թել-Սել» վճարահաշվարկային տերմինալը, կոտրել այն և գողացել այնտեղ պահվող գումարը, իսկ տերմինալը թողել են դեպքի վայրում։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սուպերմարկետի տնօրեն 33-ամյա Արեգ Ն․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ խանութին պատճառվել է նյութական վնաս, իսկ վճարահաշվարկային տերմինալի մեջ եղել է 3 մլն դրամ։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները