Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիներն են հարձակվել, որը խափանումներ էր առաջացրել սոցցանցերում, այդ թվում՝ «Ֆեյսբուք»-ում և «Ինստագրամ»-ում
Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիների կողմից հարձակումներ են եղել, որոնք ազդել են նաև Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի միջև կապի վրա։
Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է հոնկոնգյան մատակարար HGC Global Communications Limited-ը:
Կտրվել են չորս ստորջրյա մալուխներ, այդ թվում՝ Ասիա-Աֆրիկա-Եվրոպա 1 (AAE-1),
Մյուս երեք վնասված մալուխներն են Seacom, TGN և EIG: Ընկերությունը գնահատմամբ դա ազդում է տրաֆիկի մոտ 25%-ի վրա:
«Ասիայից տրաֆիկի մոտ 15%-ն ուղղվում է դեպի արևմուտք, մինչդեռ այս տրաֆիկի 80%-ն անցնում է Կարմիր ծովի ստորջրյա մալուխներով», - ասվում է HGC-ի հայտարարության մեջ:
Ընկերությունը նշել է, որ արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում հետևանքները մեղմելու ուղղությամբ, մասնավորապես՝ դիվերսիֆիկացնում է խնդրից տուժած ուղղությունները:
Դրանք ներառում են ուղղությունը դեպի հյուսիս (Հոնկոնգ - Չինաստան - Եվրոպա) և դեպի արևելք (Հոնկոնգ - ԱՄՆ - Եվրոպա):
Ինչ վերաբերում է դեպի արևմուտք ուղղությանը, ընկերությունը դիվերսիֆիկացնում է Կարմիր ծովում չվնասված 11 մալուխներով:
Հաղորդվում է, որ հուսիների հարձակումը խոշոր կայքերի զանգվածային խափանումներ է առաջացրել, այդ թվում՝ Youtube, Google, «Ֆեյսբուք»և «Ինստագրամ» սոցցանցերում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում զանգվածային խափանումներ են առաջացել «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցցանցեր մուտք գործելիս։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան