Նիկոլ Փաշինյանի խոսքերը որևէ հիմք չունեն. Մարիա Զախարովա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը հանրապետությունում պետական հեղաշրջման մասին Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ հիմք չունեն, Մոսկվան երբեք նման բանի ակնարկ անգամ թույլ չի տվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուս պաշտոնյաները երբեք չեն էլ ակնարկել օրինական ընտրված իշխանությունների տապալման մասին որևէ տեղ: Կուզենայի, որ Երևանի իշխանությունները, երբ խոսում են նման բաների մասին, հիշեն, որ մենք նման մոտեցում ենք դավանում Երևանի ներկայիս իշխանությունների և Երևանի նախորդ իշխանությունների և իսկապես ցանկացած ինքնիշխան պետության նկատմամբ:
Տրամաբանական հարց է առաջանում. նրանք, ովքեր հիմա Երևանում են, իրենք հավատարիմ են այս տրամաբանությանը այլ երկրների հետ կապվա՞ծ, թե՞ սեփական ներքաղաքական գործընթացների հետ կապված։
Ինձ թվում է, որ լավ կլիներ մտածել այս թեմայի շուրջ, մենք հիշում ենք նորագույն պատմությունը, որը եղել է քանի տարի առաջ։ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները կարող են պարծենալ նույն մոտեցմամբ Հայաստանի նախկին ղեկավարության նկատմամբ»,- ամփոփեց նա։ւմ գտն


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան