Կանխեցին իշխանությունների հերթական արշավը Եկեղեցու դեմ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ հերթական արշավը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է իրականացնել ինչ-որ շարժման միջոցով, որը փետրվարի 24ին նախատեսում էր բողոքի ակցիա իրականացնել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Նշել էինք նաև, որ, մեր ունեցած տեղեկություններով, Մայր Աթոռի մուտքի մոտ մեծաթիվ հայ քրիստոնյաներ են լինելու, որոնք թույլ չեն տալու հերթական հարձակումը Հայ առաքելական եկեղեցու դեմ:
Եվ ահա, փետրվարի 24-ին բազմահազար մարդիկ էին այցելել Էջմիածին՝ ի աջակցություն Վեհափառ հայրապետի ու Եկեղեցու: Բավական տպավորիչ արշավ էր կազմակերպել «Հայ խաչակիրների ազատագրական շարժումը»՝ Արթուր Ասատրյանի գլխավորությամբ: Մեր տեղեկություններով, ավելի քան հինգ հազար «խաչակիրներ» են մասնակցել այս քայլերթին:
Ակցիա էին իրականացնում նաև Էջմիածնի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամները, փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն իր համախոհների հետ և այլն: Էջմիածնում էին նաև բազմաթիվ այլ հայ քրիստոնյաներ, որոնք պարզապես եկել էին աջակցելու Հայ առաքելական եկեղեցուն:
Այստեղ կարևոր է նշել, որ ազգային արժեքների, այս դեպքում՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբման արդյունքում հնարավոր եղավ տապալել իշխանությունների նախաձեռնած հերթական արշավը Եկեղեցու դեմ: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ վերջին շրջանում, որքան իշխանություններն առավել ինտենսիվ են պատերազմում Եկեղեցու դեմ, այնքան շատ են ակտիվանում ՀԱԵ-ին աջակցող, սատարող նախաձեռնությունները, ինչը թույլ է տալիս հուսալ, որ ինչպես պատմության տարբեր ժամանակաշրջաններում, ներկա բարդագույն փուլում ևս Եկեղեցին կարող է համախմբող գործոն դառնալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները