Շինարարական ծրագրերում արձանագրված ֆինանսական խախտումների գծով առաջատարը Փարաքարն է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան շատ են իշխանությունները համակարգային կոռուպցիայի վերացման մասին խոսում, այնքան հաճախակի են նման դրսևորումները ջրի երես դուրս գալիս: Ընդ որում, ոչ միայն լրատվամիջոցներում: Նույնիսկ համապատասխան մարմինների ստուգումներն են ի հայտ բերում ահռելի խնդիրներ: Եվ սա, կրկնենք, զուտ պաշտոնական բացահայտումներն են: Դժվար չէ պատկերացնել, թե գլոբալ առումով ինչ է կատարվում:
Ի մասնավորի, մի քանի օր առաջ տեղեկություն հրապարակվեց, որ ենթակառուցվածքների զարգացման նպատակով սուբվենցիոն ծրագրերի մասով ֆինանսների նախարարության կողմից ստուգումներ են իրականացվել Արմավիրի մարզի 5 համայնքում, և միայն Բաղրամյանի համայնքապետարանին հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման արդյունքներով խախտումներ չեն հայտնաբերվել: Արաքս, Խոյ, Մեծամոր և Փարաքար համայնքներում իրականացված շինարարական ծրագրերում արձանագրվել են ֆինանսական խախտումներ՝ պետական ու համայնքային բյուջեներին հասցնելով շուրջ 56, 5 մլն դրամի վնաս, ինչից վերականգնման է ենթակա մոտ 28 մլն դրամը:
Ուշագրավ է, որ գումարային տեսանկյունից ամենախոշոր խախտումներն արձանագրվել են Փարաքարի համայնքապետարանում: Ստուգման ենթարկված 4 սուբվենցիոն ծրագրերի գծով արձանագրվել են շուրջ 37 մլն դրամի խախտումներ, որը փաստացի կազմում է նշյալ համայնքներում հայտնաբերված խախտումների մոտ 65 տոկոսը: Մեծամորում ստուգման ենթարկված 6 ծրագրի գծով արձանագրվել են մոտ 11 մլն դրամի խախտումներ, Արաքսի համայնքապետարանում՝ 4 ծրագրի գծով մոտ 7 մլն դրամի, Խոյի համայնքապետարանում՝ 1,6 մլն դրամի խախտումներ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները