FT. ԱՄՆ-ում գազի գները անկում են ապրել մինչև երեսուն տարվա նվազագույնը
ԱՄՆ-ում բնական գազի արժեքն ընկել է մինչև երեսուն տարվա նվազագույնը՝ թերթաքարային գազի ռեկորդային արդյունահանման և պահանջարկի անկման պայմաններում: Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։
Պարբերականի փետրվարի 15-ի տվյալներով, Henry Hub բորսայում մարտին գազի մատակարարման պայմանագրերը կնքվել են 1 միլիոն BTU-ի դիմաց 1,58 դոլար գնով։ Սա 1995 թվականից ի վեր նվազագույն գինն է, նշվում է հոդվածում։ Փետրվարի 16-ին գինը մի փոքր բարձրացավ՝ հասնելով 1,61 դոլարի:
Ինչպես հայտնել են պարբերականի լրագրողները, տաք եղանակի պատճառով ջեռուցման վառելիքի պահանջարկի նվազման ֆոնին բնական գազի գինը նվազում է։ Ըստ Commodity Weather Group-ի՝ այս ձմեռը մոտ երեք աստիճանով ավելի տաք է, քան նախորդ կլիմայական ռեկորդը, որը գրանցվել է 2015-2016 թվականների ձմռանը։
Բացի այդ, գազի գնի վրա ազդում է վառելիքի արդյունահանման աճը, ասվում է հոդվածում։ Լրագրողների տվյալներով, այս տարի գազապահեստարանների պարունակությունը նախորդ տարվա համեմատ 11 տոկոսով ավելի է։ Սա ստիպում է որոշ արտադրողների դադարեցնել հորատումը, քանի որ Comstock Resources-ը և Antero Resources-ն արդեն հայտարարել են հորատման սարքերի կրճատման մասին:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները