Փակ հանդիպում ուղեվարձի թանկացման թեմայով. ի՞նչ են մտածում ՔՊ խմբակցությունում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում՝ նախօրեին, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է ՔՊ-ականների հետ, քննարկել են տրանսպորտի ուղեվարձերի թանկացման հարցը։ Չնայած փակ հանդիպմանն ամբողջ ֆրակցիան չի մասնակցել` մոտ 2 տասնյակ պատգամավոր է ներկա եղել, եւ թեպետ փոխքաղաքապետը բացատրել է, որ նոր ավտոբուսները պահելը թանկ արժե, ու դրանով է պայմանավորված ուղեվարձի թանկացումը, սակայն ՔՊ-ականները, կարելի է ասել, մեկ մարդու պես ընդվզել են թանկացման դեմ, մանավանդ՝ կրկնակի եւ մի բան էլ ավելի չափով:
Նրանք հորդորել են փոխքաղաքապետին՝ չգնալ նման քայլերի, մանավանդ որ առջեւում ընտրություններ են, եւ այդ որոշումն ուղիղ հարվածելու է իրենց ընտրողի գրպանին, ու հնարավոր է` ընտրությունների շեմին ՔՊ-ն փաստի առաջ կանգնի։
Միակ բացառությունը եղել է Տիգրան Պարսիլյանը, ով կարծիք է հայտնել, թե պետք չէ վախենալ նման ռեֆորմներից, ի վերջո, մարդիկ կհամակերպվեն։ Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ ավագանու երեկվա նիստում հայտարարվեց, թե քաղաքապետարանը կվերանայի ուղեվարձի թանկացման առաջարկը։ Նշենք, որ, ըստ նախագծի, մեկ ամսվա համար միասնական տոմսի արժեքը լինելու է 11 հազար դրամ։
Հիշեցնենք, որ նախագիծն ավագանու անցած շաբաթվա նիստում էր ներառված, սակայն հանրային աղմուկից հետո քննարկումը հետաձգվել է: Ըստ ամենայնի, ավագանին որոշակի զիջումների կգնա, քանի որ նախնական տարբերակով ավելի քան կրկնակի էր թանկանալու ուղեվարձը»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները