ՔՊ-ն կրկին սկսել է հոգեորսությամբ զբաղվել
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վերջին շրջանում իշխանությունները կրկին սկսել են սիրաշահել քաղաքացիներին, տարաբնույթ հանդիպումներ են կազմակերպում, ընդունելություններ անում։ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ շփումը քաղաքացիների հետ տեղի է ունեցել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը, երբ սակավամարդ հանրահավաքի ժամանակ սպառնում էր ասֆալտ ուտեցնել ու բորդյուր լիզել տալ, այսինքն՝ առիթն ընտրություններն էին, քաղաքացիներից քվե էր պահանջվում։
Սպասվելիք հանրաքվեից առաջ ՔՊ-ականները կրկին մարդամոտ են դարձել, օրինակ՝ ՔՊ-ի Քանաքեռ-Զեյթունի Պարույր Սեւակի փողոցում գտնվող գրասենյակի պատերին մեծ ոսկեգույն ցուցանակ է հայտնվել, որի վրա մեծ տառերով գրված է, թե կուսակցության գրասենյակում քաղաքացիների ընդունելություններ են իրականացվում։ Անգամ հեռավոր մարզերում ու համայնքներում են ՔՊ-ականներն ակտիվացել:
Երեկ, օրինակ, Թալինի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էին տեղադրել, ըստ որի՝ ամեն հինգշաբթի Թալինի համայնքապետարանում կանոնավոր կերպով ընդունելություններ են իրականացվում, Տավրոս Սափեյանն էլ մի քանի հոգու հետ նկարվել ու լուսանկար էր հրապարակել։ Կարճ ասած՝ հնարավոր հանրաքվեից առաջ ՔՊ-ականները կրկին սկսել են «հոգեորսությամբ» զբաղվել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի