Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի առաջին գործը, պարզվում է, եղել է իր համար նոր «պադավատ» ճարելը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պադավատապետության» դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, պարզվում է, առանց «պադավատի» մի օր էլ չեն կարողանում աշխատել։ Այն էլ՝ առանց լավ «պադավատի»:
Ի մասնավորի, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի առաջին գործը, պարզվում է, եղել է իր համար նոր «պադավատ» ճարելը: Ալավերդու ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է նախագիծ (20-Ա), որտեղ մասնավորաբար գրված է. «Տալ համաձայնություն և թույլատրել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին 3 ամիս ժամկետով մեկ ամսվա վարձակալության համար 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարձակալական արժեքով օգտագործման վերցնել «Թեղուտ» ՓԲ ընկերությանը պատկանող «AUDI» մակնիշի 009 NM 02 հ/հ ավտոմեքենան»։ Ընդ որում, ինչպես նշված է նախագծի 2-րդ կետում, սույն որոշման գործողությունները բխում են 2023 թվականի դեկտեմբերի 6-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
Այսինքն, փաստացի Ալավերդիում իրականացված իշխանազավթման հաջորդ իսկ օրվանից։ Ըստ էության, ստացվում է, որ Ղումաշյանին սազական չի եղել համայնքապետի առկա ծառայողական մեքենան և առաջին իսկ օրը նա զբաղվել է նոր մեքենա ունենալու հարցով։ Սակայն միայն երկու ամիս անց հասկացել է, որ առանց ավագանու որոշման չի կարող վարձակալության պայմանագիր կնքել, ուստի հետին թվով ավագանու որոշում է նախաձեռնել։
Մյուս կողմից՝ հետաքրքիր է, թե ի՞նչպես է ստացվել, որ համայնքի խոշոր ընկերությունը նոր համայնքապետին փաստացի օգտագործման է նվիրում (հիշեցնենք՝ ավագանու որոշում, ըստ այդմ՝ պայմանագիր չի եղել) ծառայողական մեքենա՝ նրա պաշտոնավարման առաջին իսկ օրը։ Իհարկե, շատ են դեպքերը, երբ ընկերությունները համայնքին տեխնիկա կամ գումար են նվիրում, բայց սա բացառիկ դեպք է, որ նվերը հենց համայնքի ղեկավարին է արվում։ Ի դեպ, մեր տեղեկություններով, մեքենան արժե ավելի քան 50 000 դոլար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...