Ալեն Սիմոնյանի եղբոր կինը 2 ամսով կալանավորվեց
Ալեն Սիմոնյանի եղբոր կինը 2 ամսով կալանավորվեց:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անի Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:
«Որոշումը դեռևս պատրաստ չի քաղվածքի տեսքով է, ստանալուն պես անմիջապես բողոքարկվելու է վերադաս դատարան: Բնականաբար իրավաչափ չենք համարում:
Մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու մեջ:
Ամբողջ մեղմացուցիչ հանգամանքները, 2 և 4 տարեկան երեխաների հանգամանքները անտեսվել են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը:
Անի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է IT ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջի»-ում` ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջի»-ն էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջի»-ն էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է, ըստ լրատվամիջոցների, Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը փորձել են կալանավորել, որպեսզի ցուցմունք կկորզեն նախօրեին ձերբակալված էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի և նախարարության վարչության պետի:
Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ երկու տարբեր քրեական վարույթներով է նախաձեռնվել՝ այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում կատարվող խուզարկությունների մասին:
Նախաքննությամբ, մասնավորապես, ՔԿ-ն պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...