Նոր Սահմանադրություն ունենալու պահանջը Ալիևը գրավոր եղանակով ամրագրել է
«Հրապարակ» թերթը գրում է․ «Որքան էլ ՔՊ-ականները հերքեն, թե նոր Սահմանադրություն ունենալու պահանջ-հրահանգն Ալիեւից չեն ստացել, սակայն դիվանագիտական ոլորտի մեր աղբյուրներն ասում են, որ խաղաղության պայմանագրի նախագծում Ալիեւն այդ պահանջը գրավոր եղանակով ամրագրել է: Գրել է, որ պետք է Հայաստանի ներքին օրենսդրությունը համապատասխանեցվի այնպես, որ պայմանավորվող կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենան։
Նշենք, որ նոր Սահմանադրությունն ընդունվելու է համաժողովրդական հանրաքվեով, եւ հօգուտ նոր Սահմանադրության պետք է քվեարկի «հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը», այսինքն` այնքան, որքան Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նախորդ ընտրություններին ձայն են ստացել: Իսկ ՔՊ-ն 688 հազար ձայն էր ստացել: Այսինքն՝ նոր Սահմանադրությանն առնվազն 647 հազար մարդ պետք է կողմ քվեարկի: Հարցի լուծումը կարող է լինել ընտրողների ռեգիստրի «մաքրումը», ինչը եւ քննարկվում է իշխանության կողմից։ Նշենք, որ նոր Սահմանադրություն ունենալու եւ ոչ թե եղածը փոփոխելու նպատակը մայր օրենքի նախաբանից Անկախության հռչակագրին արված հղումը ջնջելն է: Բանն այն է, որ փոփոխությամբ նախաբանը խմբագրելի չէ, իսկ նոր Սահմանադրություն ընդունելու դեպքում կարելի է ուղղակի նոր նախաբան գրել»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի