Միրզոյան. Հայաստանը միջանցքի մասով որևէ պարտավորություն չի ստանձնել
Հայաստանը միջանցքի մասով որևէ պարտավորություն չի ստանձնել ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ էլ այլ փաստաթղթով։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով միջանցքային տրամաբանության անընդունելիությունը։
Նախարարը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է ապաշրջափակել հաղորդակցության ուղիները տարածաշրջանում և ոչ միայն Նախիջևան-Ադրբեջան երթուղիով, այլ այն բոլոր երթուղիներով, որոնցից Հայաստանը նույնպես մտադիր է օգտվել։
Նախարարն ընդգծել է իրավահավասարության և ինքնիշխանության սկզբունքների վրա հիմնված ապաշրջափակման մասին համաձայնագրի առկայությունը։ «Ադրբեջանում եւս, եւ դա պարզ է դառնում Ալիևի խոսքերից, դեմ չեն այդ սկզբունքներին, բայց ոչ Նախիջևանից երթուղու դեպքում։ Ալիևի հնչեցրած երեք պահանջներն էլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության խախտում են»,- ընդգծեց նախարարը՝ պատրաստակամություն հայտնելով լուծումներ գտնել ավելի հեշտ վարչարարության համար, սակայն առանց մաքսային հսկողության անցման գաղափարն անգամ անընդունելի է, ոչ քաղաքացիների, ոչ էլ բեռների մասով:
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը երրորդ երկրների մասնակցություն չի նախատեսում, ընդհակառակը, ուղղակիորեն ասվում է, որ երթուղու անվտանգությունն ապահովում է Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ ղեկավարն ասաց, որ պատրաստ է. և կարող է ապահովել բեռների և քաղաքացիների անվտանգությունը, ասաց Միրզոյանը։
Խոսելով նոյեմբերի 9-ին փաստաթղթի ստորագրությունը չեղարկելու հնարավորության մասին՝ նախարարն ասաց, որ Հայաստանը միշտ կատարել է իր պարտավորությունները՝ ի տարբերություն մյուս երկու կողմերի, իսկ չկատարման վկայությունն ավելի քան պարզ է։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան