Ով է Նարե Սոսեն և ինչ է տեղի ունեցել նրա հետ
7 or.am-ը գրում է.
«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Հայրապետյանը (Նարե Սոսե) դիմել է ոստիկանություն՝ հաղորդում տալով հանցագործության մասին։
Ըստ Նարե Սոսեի՝ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։
Նարեն պատմում է, որ այդ տղամարդն իր քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով իրեն տարել են Երևանի կենտրոն, իջեցրել մեքենայից և հեռացել։
Նարե Հայրապետյանը պատմում է, որ իրեն զգուշացրել են «չափերի մեջ մնալ», սպառնալիքներ են հնչեցրել։
Եթե դիտարկելու լինենք Նարե Սոսեի հանրային գործունեությունը, ապա Երևանի ավագանիում և տեղեկատվական դաշտում նա աչքի է ընկնում կոշտ գնահատականներով՝ Նիկոլ Փաշինյանի, ՔՊԿ–ի քույրիկ կուսակցության՝ «Հանրապետության» և Դոգի հասցեին։
Նարե Սոսեն այն մարդն է, ով կոտրեց Դոգի հայհոյանքներից հուշտ լինողների վախերը։ Դոգի նիկոլական դեմքը պատռողներից առաջինը Նարե Սոսեն էր (և ընդհանրապես «Մայր Հայաստանը» Դոգի նիկոլական էությունն ամբողջությամբ հանրայնացրեց)։
Նարեն իր կոշտ լեզվով և համարձակ կեցվածքով նաև տեղը դրեց մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամի կուսակցության «Ծերեթելու Անիին»։ Ահա այս ուղղություններով է Նարեն քնննադատական խոսք հնչեցրել։
Իրավապահները պետք է շտապ բացահայտեն այս հանրային հնչեղություն ունեցող դեպքը։ Թեև նիկոլական իրավապահներից ի՞նչ ակնկալես։
Հ․Գ․։ Մեր տեղեկություններով՝ Նարե Սոսեն, խուսափելու համար ճնշումներից, լքել է Հայաստանը և այս պահին գտնվում է Ռուսաստանում»։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)