Ուշագրավ հակասություններ ու ցուցմունքներ՝ ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակոցների գործով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ որեւէ մեկին չի կասկածում իր տան կրակոցների գործով եւ չի կարողանում հասկանալ, թե ով կարող էր նման բան անել:
ՀՀ քննչական կոմիտեն, Թաթուլ Ասիլյանից բացի, հարցաքննել է նաեւ նրա կնոջը: Եվ, ահա, մեզ հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ Ասիլյանի կինը հայտնել է իրավապահներին, որ կասկածում է, թե Հարություն Հարությունյանն է իր տան վրա կրակել:
Ահա, Ասիլյանի կնոջ ցուցմունքի հիման վրա էլ, Հարություն Հարությունյանին կալանավորել են: Սակայն Հարություն Հարությունյանը պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի:
Հիշեցնենք՝ հունվարի 14-ին կրակոցներն էին արձակվել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա: Իրավապահների գործողությունների արդյունքում՝ երեկ կալանավորվեց Հարություն Հարութունյանը, որը առավել հայտնի է ՈՒջանցի Հարութ անունով: Ըստ լուրերի՝ նա Ասիլյանի քրոջ ընկերն է:
Ի դեպ, ArmLur.am-ը գրել էր, որ ուշագրավ իրադարձություններ են կատարվում այս քրեական գործով. բանն այն է, որ դատարանի որոշմամբ՝ հունվարի 17-ին կալանքի պետք է տանեին Հարություն Հարությունյանին:
Արդյունքում՝ իրավապահները Հարություն Հարությունյանին «Նուբարաշեն» ՔԿՀ են տանում այն ժամանակ, երբ կալանքի ժամկետը անցած է լինում, եւ քրեակատարողական հիմնարկը, կալանքի ժամկետը անցնելու հիմքով, հրաժարվում է Հարությունյանին կալանավորել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներն Ասիլյանի տան վրա կրակոցների գործով անցնող Հարություն Հարությունյանին տանում են ոստիկանության Նաիրիի բաժին:
Մեր տեղեկություններով՝ Հարություն Հարությունյանի հարազատներն ասում են, որ նրան ապօրինի կերպով են պահում անազատության մեջ: Վերջիններս պնդում են, որ Հարությունյանին ազատ արձակեն, եւ որ իրենք չեն խուսափի կրկին ներկայանալ իրավապահներին. սակայն, կալանքի ժամկետն անցել է, եւ Հարություն Հարությունյանին դեռեւս ապօրիի կերպով պահում են անազատության մեջ մինչեւ կալանքի նոր որոշում կբերեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի