Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյայի գործով դատարան ներկայացած կանանցից մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանի դատական նիստից առաջ ուշագրավ իրադարձութուններ են ծավալվել Հակակոռուպցիոն դատարանում:
Ըստ այդմ՝ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյայի գործով դատարան ներկայացած կանանցից մեկի մոտ եղել է ծալովի դանակ, որը կարգադրիչները հայտնաբերել են եւ առգրավել: Երբ դիմեցինք ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ լուրի իսկությունը պարզելու, հայտնեցին, որ դատական կարգադրիչների մոտ առկա է արգելված իրերի ցանկ, եւ այն բոլոր քաղաքացիները, որոնց մոտ հայտնաբերվում է որեւէ արգելված իր, առգրավվում է եւ նիստի ավարտից հետո վերադարձվում քաղաքացուն: Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանի գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ քննության:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանի հետ նախնական համաձայնությամբ, ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալով, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գերասիմի Գեւորգյանի նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բերեհաճ վերաբերմունքի համար 2023 թվականի հուլիսի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքում Կամո Գեւորգյանից ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը վերջինս անձամբ տվել է Տիգրան Մարտիրոսյանին, որը ստացված կաշառք-գումարից 150.000 դրամը հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։ Սա, իհարկե, պաշտոնապես: Պետք է դեռ պարզվի, թե ինչ կապ ունի այս պատմությունների հետ Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը, որը աղմկահարույց կերպար է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)