Դիլիջանում եւ Նոյեմբերյանում ձյուն է տեղում. խուսափեք Իջեւանից հասնել Նոյեմբերյան
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապահը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:
Երասխ գյուղից Տիգրանաշենի ոլորաններ տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում, Ստեփանավան, Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի, Դիլիջան-Վանաձոր և Նոյեմբերյան քաղաքի ավտոճանապարհներին, Բերդի տարածաշրջանում, Տիգրանաշենի (տեղ-տեղ), Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


















































Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Բքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Կաթնառատ ճանապարհները. Բուք է նաեւ Խոտ գյուղում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Մեղրին էլ ձմեռ տեսավ, իսկ Երևանը՝ դեռ ոչ
Լարսը փակ է, իսկ Ջերմուկում, Հրազդանում եւ Չարենցավանում ձյուն է գալիս
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան