Թղթի կտորը, որ Ադրբեջանն ուղարկել է մեր ԱԳՆ, խաղաղության ձգտող պետության թուղթ չէ, Ալիևի ասածն է. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Թղթի կտորը, որ Ադրբեջանն ուղարկել է մեր ԱԳՆ, խաղաղության ձգտող պետության թուղթ չէ, Ալիևի ասածն է:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ նա օրերս խմբակցության 3 այլ պատգամավորների հետ ՀՀ ԱԳՆ-ում ծանոթացել էր «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին․
«Դա Հայաստանի վրա հերթական հնարավոր ագրեսիան պատրաստող պետության թուղթ է։ Ալիևն ուզում է այս թղթի կտորով զմռսել Արցախի բռնակցումը, էթնիկ զտումը։
Սա իր մինիմում ծրագիրն է, ինքը դա Փաշինյանին պարտադրել է։ Մաքսիմում պլանը Հայաստան ոչնչացնելն է։ Կարող է քարտեզի վրա փոքրիկ տեղ լինի, վրան գրեն Հայաստան, բայց որպես պետականություն վերանա։
Եթե չես հստակեցնում սահմանազատման սկզբունքները, տեղ ես թողնում հնարավոր լայնածավալ պատերազմի։ Իշխանությունները Հայաստանը մոտեցրել են ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի ու կատարյալ կապիտուլյացիայի»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան