ԱՄՆ-ը շատ ոգևորված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են երկկողմ ամուր օրակարգ ունենալ․ Ջեյմս Օ’Բրայեն
Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրի կնքմանն ու կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին այսօր կայացած մամուլի առցանց ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում առկա իրավիճակին և հայ-ադրբեջանական բանակցությունների հեռանկարին։
Ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ իրենք շատ ոգևորված են, որ Երևանն ու Բաքուն շարունակում են երկկողմ ամուր օրակարգ ունենալ և լուծել միմյանց միջև մնացած խնդիրները։
«Դեռևս աշխատանք կա կատարելու, և մենք ուրախ կլինենք աջակցել, որքանով որ կկարողանանք օգտակար լինել։ Մենք երկու երկրների հետ էլ լիարժեք հարաբերություններ ունենք՝ տնտեսությունից մինչև անվտանգություն և քաղաքական կապեր, ուստի կցանկանայինք, որ երկուսն էլ օգուտ քաղեն խաղաղության համաձայնությունից, և մենք կաշխատենք այդ նպատակով առավել ընդունելի տարբերակով: Սա իրենց ժողովուրդների համար ավելի շատ արդյունքներ ապահովելու ևս մեկ հիանալի հնարավորություն է երկու կառավարությունների համար»,- ասել է Օ’Բրայենը:
Հայաստանում կատարվող բարեփոխումների օրակարգը, ամերիկացի պաշտոնյայի բնորոշմամբ, շատ տպավորիչ է։
«Ադրբեջանում ընտրություններ են սպասվում, և կարող եմ ասել, որ երկրրը ցանկանում է դեր խաղալ տարածաշրջանային տնտեսական զարգացման գործում։ Կարծում եմ՝ խաղաղության պայմանագիրը միայն կնպաստի այդ ծրագրերին: Այժմ մենք կցանկանայինք երկու երկրների հետ քննարկել մեր օրակարգային բոլոր հարցերը՝ սկսած կալանքի տակ գտնվող որոշ մարդկանց հետ կապված մեր մտահոգություններից մինչև երկկողմ հարցեր, շատ հագեցած օրակարգ կունենանք առաջ ընթանալու դեպքում, և այս ամենը՝ երկու երկրների միջև կայուն, արժանապատիվ խաղաղությունը խրախուսելու նպատակով»,- եզրափակել է Օ’Բրայենը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան