Հրապարակի շատրվանների 3 ջահի ձևավորման համար հատկացվել է 79 մլն դրամ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան քաղաքի ամանորյա զարդարանքները, որոնք, ըստ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, նոր չեն, այդքան էլ այդպես չէ։ Դրանց մի մասը նոր է՝ հատուկ խորհրդանշական Արամ Խաչատրյանի 120 ամյակի համար նախագծված ծրագրերին համահունչ»։
«Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել է, թե որքան արժեն հրապարակի շատրվանների զարդարանքները, որոնք հիշեցնում են 3 ջահ։ Մեր հարցմանը ստացանք հետևյալ պատասխանը.
«Հանրապետության հրապարակի շատրվանների նախագծման կոնցեպտի հիմքում կրկին ընկած է դասականն ու խաչատրյանականը։ Այստեղ տարբեր էլեմենտներով փորձել ենք հուշել այդ մասին եւ ստանալ
մի ընդհանուր պատկեր, որտեղ ներգրավված են բյուրեղապակյա հսկա լուսամփոփներ, որոնց հավաքման համար օգտագործվել է ընդհանուր 440.000 բյուրեղիկ, ռոյալներ եւ նրանցից ճյուղավորվող նոտաներ՝
խաչատրյանական տարբեր ստեղծագործություններից հատվածներով։ Ձեռք բերված դեկորացիաները օգտագործվելու են նաեւ հաջորդ տարիներին։
Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 79 մլն դրամ»։
Ստացվում է, որ Հանրապետության հրապարակի շատրվանների 3 ջահի ձևավորման համար հատկացվել է 79 մլն դրամ։ Կարծում ենք՝ բավականին թանկ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվահամարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի