Նոր փոփոխությամբ առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելու դեպքում քաղաքացին կտուգանվի ոչ թե 100.000, այլ 25.000 դրամ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առանց պարտադիր ապահովագրման պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված է 100.000 դրամի չափով պատասխանատվություն: Առաջարկվող կարգավորմամբ եթե անձը վարչական իրավախախտում կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից:
ԱԺ-ից հայտնում են, որ քաղաքացին ԱՊՊԱ պայմանագիր է կնքում, վճարում ոչ թե 100.000 դրամ, այլ տուգանքի 25 տոկոսը (25.000 դրամ): Առաջարկվում է վերոնշյալ փոփոխությունը կատարել օրենսգրքի 129.2 հոդվածի 7-րդ մասում:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ սահմանված տուգանքը չի համապատասխանում իրավախախտման վտանգավորության աստիճանին եւ բնույթին: Նա տեղեկացրել է, որ որոշվել է փոխել պատժամիջոցը եւ նվազեցնել տուգանքի չափը:
Հարակից զեկուցող, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում եղել են տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:
Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...