ԱԺ այգու ամանորյա ձևավորումն իրականացվել է «հրատապ» և արժեցել է 11 միլիոն 60,000 դրամ
Ազգային ժողովը շարունակում է առանձնանալ իր ուշագրավ պետգնումներով, այդ թվում՝ առանց մրցույթի գնումների իր պրակտիկայով. 168.am-ի ուշադրությանն է արժանացել մի պայմանագիր, որը թույլ կտա հետտոնական հաշվարկ իրականացնել:
Այսպիսով, պարզվում է՝ ԱԺ այգու ամանորյա ձևավորումն ու տոնական ծրագիրը պետբյուջեի վրա արժեցել է 11 միլիոն 60,700 դրամ: Իսկ գնման պայամանագիրը կնքվել է հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով. տպավորություն է, որ Ազգային ժողովի համար Ամանորն անսպասելի է եկել, և գնումը ստիպված են եղել կատարել այս ընթացակարգով:
Մատակարարի` Լիանա Գալստյան ԱՁ-ի ընտրությունը ևս ուշագրավ է. պարզվում է՝ այս ԱՁ-ի հետ ԱԺ-ն դարձյալ նույն՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով մեկ այլ պայմանագիր է կնքել ընդամենը հունիսին՝ ձեռք բերելով Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնական ծրագիր: Այդ պայմանագրի գինը պետբյուջեի վրա արժեցել էր 3 միլիոն դրամ:
Ըստ պետգնումների armeps համակարգի՝ ԱԺ-ն 2023 թվականին ՀՄԱ ոչ մրցակցային ընթացակարգով 5 գնում է կատարել՝ այդ թվում ձեռք բերելով, օրինակ, 7 միլիոն 836,000 դրամ արժողությամբ ամառային դպրոցի հյուրանոցային ծառայություններ «Վերածնունդ Հայրապետյան» ՍՊԸ-ից, 13 միլիոն 494,000 դրամով շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ՝ «Արտշին պլյուս» ՍՊԸ-ից և այլն:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի