Ոստիկանների մոտ կեսը չի կարողանում հանձնել IQ թեստը
Հայաստանի ոստիկանների մոտ 40%-ը ձախողել է թեստավորման ընդհանուր բաժնի փուլը, Sputnik Армения–ի խնդրանքին ի պատասխան հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ատեստավորմանը մասնակցել է 1123 ոստիկան, որից 190-ը անցել է բոլոր փուլերը, ևս 3 ծառայողի ատեստավորում ընթացքի մեջ էր։
Ատեստավորումը 4 փուլ է ներառում.
Ընդհանուր գիտելիքների էլեկտրոնային թեստավորում (ոստիկանությունն ինքը դա անվանում է «IQ թեստ» - խմբ.),
Երկու փուլից բաղկացած թեստ (ֆիզիկական և կրակային պատրաստության թեստ),
Մասնագիտական կարողությունների ստուգում (էլեկտրոնային),
Հարցազրույց՝ ոստիկանության պաշտոնների հիմնական և ավագ խմբերի համար:
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, ընդհանուր գիտելիքների ստուգման փուլը չի կարողացել հաղթահարել 454 մասնակից, 192-ը՝ ֆիզկուլտուրա, 279-ը՝ կրակային պատրաստություն, 8 հոգի՝ մասնագիտական կարողությունների ստուգում։
Նշենք, որ «IQ թեստը» բաղկացած է երկու ենթաբաժնից՝ ընդհանուր զարգացում և մասնագիտական հմտություններ:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան