Պեսկով. Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ են ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Комсомольская правда-ն։
Առաջին ալիքի եթերում նա նշել է, որ Բաքուն և Երևանը պատերազմող կողմեր են, սակայն նրանք հայտարարում են իրենց լիակատար պատրաստակամության մասին՝ հասնելու մեկ փաստաթղթի, ավարտին հասցնելու խաղաղ բանակցությունները։
«Այստեղ ոչ մի ռիսկ չկա»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ խոսելով «պատերազմող կողմերի» համախմբման ռիսկերի մասին։
Սանկտ Պետերբուրգում այս պահին ընթանում է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում Ալիևն ու Փաշինյանը ձեռք են սեղմել: Հանդիպումը սկսվել է ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ քաղաքի պալատական համալիրներով շրջայցով։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան